ABNews

Երևանը շինհրապարակների վահանակների համար QR կոդերի տեղադրման պարտադիր պահանջ է սահմանել

Լուրեր | 2026/10/13 11:02

Երևանը շինհրապարակների վահանակների համար QR կոդերի տեղադրման պարտադիր պահանջ է սահմանել

Երևանի ավագանին հոկտեմբերի 13-ի նիստում որոշում է ընդունել, ըստ որի բարձր (IV կատեգորիա) կամ բարձրագույն (V կատեգորիա) ռիսկայնության աստիճանի օբյեկտների շինհրապարակների տեղեկատվական վահանակների վրա կառուցապատողները պարտավոր են տեղադրել QR կոդ:

Ինչու է դա կարևոր. Նոր պահանջը նպատակ ունի ապահովել շինարարական գործընթացի թափանցիկությունը քաղաքացիների համար: QR կոդի հղումը պետք է ակտիվ և հասանելի լինի շինարարական աշխատանքների ողջ ընթացքում:

Ինչ տեղեկատվություն կապահովի QR կոդը.

  • Ճարտարապետական մաս. Համաձայնեցված նախագծի ճարտարապետական հատվածը:

  • Փաստաթղթեր. Քաղաքաշինական փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները:

  • 3D պատկեր. Շինարարական օբյեկտի վերջնական տեսքի եռաչափ (3D) պատկերը, որը պետք է ներառի նաև հարակից տարածքների կանաչապատումը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը