«Եռաբլուր»-ում էլեկտրամատակարարման խաթարման պատճառը տարածքը սնուցող օդային գծի վնասումն է եղել. ՀԷՑ-ի պարզաբանումը
Լուրեր |
Վնասված հաղորդալարերի նախնական զննումից պարզ է դարձել, որ հոսանքազրկումը կարող է լինել արտաքին հնարավոր ներգործությունը:
էլեկտրամատակարարման խաթարման պատճառը տարածքը սնուցող օդային գծի վնասումն է: Այս մասին հայտարարում են Հայաստանի էլեկտրական ցանցերից:«Հոսանքազրկումը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ 07:18-ի սահմաններում, սակայն դեպքի մասին «ՀԷՑ» ՓԲԸ-ի Կարգավարական ծառայությունը տեղեկացվել է միայն 10:12-ին:
Հայտնում ենք, որ թեպետ տարածքի անխափան էլեկտրասնուցման վերահսկողությունը վերապահված է այլ մարմինների, սակայն տեղեկատվությունը ստանալուն պես «Եռաբլուր» պանթեոնի տարածքում աշխատանքաներ են իրականացվում «ՀԷՑ» Շենգավիթ շահագործման շրջանի օպերատիվ կարգավարական ծառայությունը, օդային գծի 2 բրիգադներ, տեղում աշխատում է էլեկտրալաբարատորիա և հաղորդալարերի վերանորոգման 1 բրիգադ:
Վնասված հաղորդալարերի նախնական զննումից պարզ է դարձել, որ հոսանքազրկումը կարող է լինել արտաքին հնարավոր ներգործությունը:
Փաստի առնչությամբ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:
Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ «Եռաբլուր» պանթեոնում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է:
Հիշեցնենք, որ այսօր Եռաբլուրում բացվել է «Արցախի կանչ» հուշարձանը, որի բացման ժամանակ հոսանք չի եղել:
Իշխանություններն այսօր փորձել են խոչընդոտել Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության անցկացմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Փորձել են խոչընդոտել և դրա համար սկզբից ցանկացել են չթողնել, բանավոր մեզ ասել են՝ չգաք, բացումն այսօր չանեք, որից հետո ասել են՝ ուժ ենք կիրառելու: Հետո երևի հասկացել են, որ նման քայլի գնալը շատ սխալ կլինի իրենց կողմից, ուղղակի մի փոքր վատություն են արել, լույսերն են անջատել և չեն թողել այստեղ տեղադրել բարձրախոսներ, որ մարդիկ, ծնողները զոոհվածների իրենց սրտի խոսքն ասեն»,- ասաց նա
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․