Ընթացիկ տարում բացահայտվել է հանցավոր 15 խումբ, արգելափակվել` տելեգրամյան 30 հարթակ
Լուրեր |

Սեպտեմբերի 10-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության անձնակազմի հետ։ Ներկա էին ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմերը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանրապետությունում տիրող իրավիճակը։ Ըստ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ այս տարվա յոթ ամսում հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված 2161 հանցագործություն, որոնց 59,3 տոկոսը Քրեական ոստիկանությանը վերաբերող դեպքեր են։ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում, ըստ փորձաքննությունների, ապօրինի շրջանառությունից առգրավվել է նախորդ տարվա 150 կգ-ի համեմատ կրկնակի ավելի՝ 301 կգ թմրամիջոց։ Ոստիկանության գնդապետը մանրակրկիտ ներկայացրել է նաև Քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումների կատարած աշխատանքը։
ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Արթուր Զաքարյանը նշել է, որ այս տարվա ութ ամիսներին միայն վարչության 127 բացահայտումների արդյունքում ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 92 կգ թմրանյութ, թմրամիջոց պարունակող 1157 հաբ, հոգեմետ 33 դեղահաբ, կանեփի 77 բույս և 22 մլ պրեկուրսոր։ Վարչության ծառայողները բացահայտել են հանցավոր 15 խումբ, արգելափակել տելեգրամյան 30 հարթակ։
ՆԳ նախարարն ընդհանուր առմամբ դրական գնահատելով վարչության աշխատանքը՝ հանձնարարել է ակտիվացնել հատկապես թմրամիջոցների մաքսանենգության և համացանցի միջոցով իրացման դեպքերի բացահայտման ուղղությամբ պայքարը։ Արփինե Սարգսյանը նշել է, որ թեև մեր երկրում թմրամիջոցների զգալի մասը ներմուծվում է, անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել և կանխարգելիչ գործողություններ ձեռնարկել հանրապետությունում թմրանյութի հնարավոր լաբորատորիաների գործունեության դեմ։
Նախարարը կարևորել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում ինչպես իրավապահ այլ կառույցների և միջազգային գործընկերների, այնպես էլ ոստիկանական ստորաբաժանումների միջև սերտ համագործակցությունը։ Այս ուղղությամբ ՆԳ նախարարը կոնկրետ հանձնարարականներ է տվել։
«Մեր որդեգրած ռազմավարությանը համապատասխան են այս պահի արդյունքները, քանի որ կենտրոնացած ենք արտադրության և ներմուծման վրա և շարունակելու ենք այս տեմպը պահել։ Քրեական ոստիկանությունը պետք է զբաղվի մեծամասշտաբ դեպքերով՝ պետք է կտրի ներմուծման և իրացման շղթան»,- ասել է Արփինե Սարգսյանը։
ՆԳ նախարարը հանձնարարել է շարունակել մարզային ստորաբաժանումների թմրամիջոցներով զբաղվող մասնագիտացված բաժինների աշխատանքի մոնիթորինգը՝ գնահատելու դրանց արդյունավետությունը, ինչպես նաև կենտրոնական ապարատի հետ համագործակցությունը։ Նախարարը հանձնարարել է նաև շարունակել վերլուծությունը, հստակեցնել թմրաշրջանառության հավանական տարածքները և համակարգել այդ ուղղությամբ պարեկային ծառայության ու համայնքային ոստիկանության աշխատանքը։
Արփինե Սարգսյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել անչափահասների հետ տարվող աշխատանքը, կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել ամենօրյա ռեժիմով։
Արփինե Սարգսյանը կարևորել է նաև Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքը։
Շեշտելով կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը՝ քննարկվել են նաև ծրագրային նոր ապահովումների ձեռքբերման վերաբերյալ հարցեր։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/09/12 12:53
«Սևան» ազգային պարկին վերադարձվեց Գեղարքունիքի մարզում գտնվող 15.000 քմ մակերեսով հողամասը

Լուրեր | 2025/09/12 12:40
Սեպտեմբերի 12-ի կրիպտոարժույթների փոխարժեքները

Լուրեր | 2025/09/12 12:16
Բրազիլիայի Գերագույն դատարանը Ժաիր Բոլսոնարուին դատապարտել է 27 տարվա ազատազրկման. Reuters
-
ՄԱԿ-ի ԱԽ-ը դատապարտել է Կատարում ՀԱՄԱՍ-ին ուղղված Իսրայելի հարվածը
2025/09/12/ 13:02 -
«Սևան» ազգային պարկին վերադարձվեց Գեղարքունիքի մարզում գտնվող 15.000 քմ մակերեսով հողամասը
2025/09/12/ 12:53 -
Սեպտեմբերի 12-ի կրիպտոարժույթների փոխարժեքները
2025/09/12/ 12:40 -
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի և Թաիլանդի ընկերությունների նկատմամբ
2025/09/12/ 12:25 -
Բրազիլիայի Գերագույն դատարանը Ժաիր Բոլսոնարուին դատապարտել է 27 տարվա ազատազրկման. Reuters
2025/09/12/ 12:16 -
Նախադպրոցական կրթության անկումը և դրա հետևանքները․ վերլուծություն
2025/09/12/ 11:50 -
Հաջորդ տարի հայտարարատու է դառնալու ևս 500 հազար քաղաքացի. Թունյանը՝ հայտարարագրման համակարգի բարելավման մասին
2025/09/12/ 11:41 -
Ակցիզային հարկերը աճել են ավելի արագ, քան ընդհանուր հարկային եկամուտները. ՊԵԿ
2025/09/12/ 11:35 -
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
2025/09/12/ 11:27 -
Դատախազական ներգործության արդյունքում` վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 210 հազար 500 ԱՄՆ դոլարին համարժեք 80 միլիոն դրամ վնասը
2025/09/12/ 11:24
Բաժանորդագրվել

Փոխարժեք
Տեսանյութեր

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 2025Թ․

ՓՈՂ NEWS. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 2025Թ.

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴԱԼԱՆ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՒԼԸ

«ՄԻ ԴՐԱՄԻ ՈՒԺԸ» ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ Է․ Ի՞ՆՉ Է ԱՐՎԵԼ, Ի՞ՆՉ Է ԱՐՎԵԼՈՒ

ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ARTCOMPANY-ԻՑ
