Ընդգծվել է ՀՀ–ի աճող դերը տեխնոլոգիական էկոհամակարգերում. քննարկում ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների փորձագետների հետ
Լուրեր |
Քննարկմանը մասնակցել են շուրջ 15 ուղեղային կենտրոնների ներկայացուցիչներ։
Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է կլոր սեղան քննարկում ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների փորձագետների հետ՝ օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած վերջին զարգացումների և ՀՀ-ԱՄՆ զարգացող ռազմավարական գործընկերության վերաբերյալ կարծիքներ փոխանակելու նպատակով։ Այս մասին հայտնում են դեսպանությունից:
Քննարկմանը մասնակցել են շուրջ 15 ուղեղային կենտրոնների ներկայացուցիչներ։
Քննարկման մեկնարկին դեսպան Մկրտչյանը հանդես է եկել բացման խոսքով։ Հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի գրասենյակի խորհրդական Վինայ Չոլան, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահան Հունանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանդես են եկել ամփոփ ելույթներով։
Մասնակիցները քննարկել են գագաթնաժողովից հետո ստեղծված հնարավորություններն ու մարտահրավերները, այդ թվում՝ կայուն խաղաղության առաջխաղացման, տարածաշրջանային կապերի ամրապնդման և վերջին համաձայությունները կոնկրետ համագործակցության վերածելու գործնական ուղիները։ Քննարկման ընթացքում նաև ընդգծվել է Հայաստանի աճող դերը նորարարական տեխնոլոգիական էկոհամակարգերում և վստահելի, կանոնահեն գործընկերության կարևորությունը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արժեքավոր մտքերի և կառուցողական քննարկման համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․