Էմմի 2025-ի կարմիր գորգի անակնկալը․ «կենդանի» Լաբուբու
Լուրեր |
Էմմիի այս տարվա կարմիր գորգին անակնկալ կերպարներից մեկը դարձավ խորհրդանշական Labubu խաղալիքի «կենդանի» տարբերակը։ Դրագ արտիստ Ջոելլան (իսկական անունը՝ Ջոի), ով հայտնի է RuPaul's Drag Race-ի 17-րդ եթերաշրջանից, ներկայացավ որպես հավաքորդական հրեշ՝ իր կերպարին ավելացնելով չինական մշակութային դետալներ՝ ի պատիվ իր ծագման։
Նրա հանդերձանքը բաղկացած էր փափուկ մորթուց կոմբինեզոնից՝ ականջներով ծղոտե գլխարկի տակ, կարմիր քիպաո զգեստից ոսկե նախշերով, և տանելու տուփ հիշեցնող պայուսակից։ Կերպարը ամբողջացնում էին ավանդական չինական կոշիկները՝ կարմիր զամշից ու ոսկե մատներով։ Դեմքի արտահայտիչ մեքափը՝ հսկայական «տիկնիկային» աչքերով ու ժպիտով, Ջոելլային գրեթե չտարբերվող էր դարձնում հայտնի խաղալիքից։
Չնայած սոցիալական ցանցերում կարծիքները բաժանվեցին՝ ոմանք նրան անվանեցին ամենավատ, իսկ մյուսները՝ լավագույն «հագնված» աստղը, Ջոելլայի կերպարը դարձավ երեկոյի ամենաշատ քննարկվողներից։
Հիշեցնենք, որ RuPaul’s Drag Race-ն այս տարի ևս ներկայացված է Էմմիի մի քանի անվանակարգերում, իսկ նախագծի հաղորդավար ՌուՓոլը շարունակում է պահպանել ռեկորդային ցուցանիշներ՝ արդեն ունենալով 14 արձանիկ և 22 անվանակարգ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․