Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով պետական այցով գտնվում է Հայաստանում, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ֆրանսիայի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին՝ անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելով։
Սա նախագահ Մակրոնի հագեցած օրակարգի առաջին կանգառներից է։ Այսօր Երևանում նախատեսված են նրա առանձնազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և երկկողմ կարևոր փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Այցի մշակութային մասը կեզրափակվի Գյումրիում, որտեղ երկու երկրների առաջնորդները կմասնակցեն հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված հանդիսավոր համերգին։

