ABNews

ԵՄ-ն պատրաստ է բացել իր 450 միլիոնանոց շուկան հայկական ապրանքների համար, եթե ՌԴ-ն փակի սահմանները. ֆոն դեր Լայեն

Լուրեր | 2026/07/02 12:22

ԵՄ-ն պատրաստ է բացել իր 450 միլիոնանոց շուկան հայկական ապրանքների համար, եթե ՌԴ-ն փակի սահմանները. ֆոն դեր Լայեն

Քաջ գիտակցում ենք, որ Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ շատ չմոտենալու ԵՄ-ին: Մենք դա թույլ չենք տա: Մենք ձեզ կօժանդակենք դրանում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընդլայնված կազմով հանդիպմանն ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Ես այստեղ եմ աներկբա հայտարարելու, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, ԵՄ-ն կբացի դուռը հայկական արտադրատեսակների համար ԵՄ 450 միլիոնանոց սպառողների շուկայում:

Մենք ուզում ենք սատարել մեր բարեկամներին խաղաղության պրոցեսում: Մենք ուզում ենք նաև ներդրումներ անել փոխկապակցվածության ծրագրերի մեջ, որոնք կապում են ԵՄ-ն Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ: Եվ Հայաստանը, շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, կենսական դեր է խաղում: Մենք այժմ 200 մլն եվրո ենք տրամադրել, որը մինչև երկու միլիարդ կարող ենք լծակավորել»,- ասել է Լայենը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը