ABNews

ԵՄ դեսպանն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Գորիսում պատրաստել են ժենգյալով հաց և գաթա

Լուրեր | 2026/05/26 14:47

ԵՄ դեսպանն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Գորիսում պատրաստել են ժենգյալով հաց և գաթա

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուն մայիսի 23-ին այցելել են Գորիսի ավագ սերնդի կենտրոն՝ շահառուների հետ հայկական ավանդական ուտեստների պատրաստման ցերեկույթին մասնակցելու համար։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունից:

Միասին նրանք պատրաստել են ժենգյալով հաց և գաթա՝ ոչ միայն ծանոթանալու Հայաստանի համերի հարուստ ժառանգությանը, այլև ամրապնդելու սոցիալական կապերն ու խթանելու համայնքային ոգին։ Խմորի պատրաստումից մինչև ջերմ զրույցներ․ այս հանդիպումը կրկին ցույց տվեց, թե ինչպես են ավանդույթները միավորում սերունդներին և ստեղծում իմաստալից, ներառական ու ջերմ պահեր։


Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը