Չինաստանում մահապատժի է ենթարկվել 11 անձ՝ Մյանմայում առցանց խաբեության կենտրոններ ղեկավարելու համար
Լուրեր |
Խմբավորման ոչ բոլոր անդամներն են դատապարտվել մահապատժի։
Չինաստանում մահապատժի է ենթարկվել 11 անձ, որոնք մեղավոր են ճանաչվել Մյանմայի տարածքում գործող առցանց խաբեության («սքեմ») կենտրոնների և անօրինական խաղատների ղեկավարման համար։ Սա առաջին դեպքն է, երբ Չինաստանի իրավական համակարգում մահապատիժ է կիրառվում նման գործունեության հետ կապված քրեական գործով։
Սինդիկատի անդամները ձերբակալվել էին 2023 թվականի նոյեմբերին՝ Մյանմայում, Չինաստանի սահմանի մերձակայքում գտնվող տարածքում իրականացված օպերատիվ գործողության ընթացքում։ Դատական քննության արդյունքում դատարանը դատավճիռը կայացրել է 2025 թվականի սեպտեմբերին։ Նույն տարվա նոյեմբերին Չինաստանի բարձրագույն ժողովրդական դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքարկումները։
Մահապատիժը իրականացվել է 2026 թվականի հունվարի 29-ին։
Դատարանի որոշմամբ հաստատվել է, որ 2015–2023 թվականներին խմբավորումը սքեմ-կենտրոնների և անօրինական խաղատների միջոցով ստացել է մոտ 1.4 միլիարդ ԱՄՆ դոլարի եկամուտ։ Հանցավոր գործունեության հետևանքով զոհվել է 14 Չինաստանի քաղաքացի։
Նշվում է, որ խմբավորման ոչ բոլոր անդամներն են դատապարտվել մահապատժի։ Գործով ևս 23 անձի նկատմամբ սահմանվել են տարբեր պատիժներ՝ հինգ տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկում։
Առցանց խաբեության կենտրոնները շարունակում են լուրջ խնդիր մնալ Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներում։ Չինաստանի քաղաքացիները հաճախ դառնում են նման հանցավոր ցանցերի զոհեր՝ ինչպես ֆինանսական խարդախությունների, այնպես էլ հարկադիր աշխատանքի և բռնության դեպքերի արդյունքում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
2026/04/14/ 12:20 -
Մտիր խաղի մեջ, հասիր FIFA Final. Ինեկոբանկն ու Visa-ն մեկնարկում են բացառիկ նախաձեռնություն Հայաստանում
2026/04/14/ 12:17 -
Աթենք․ վստահության հասցե․ արտադրամասից ցուցափեղկ՝ վստահության շղթա
2026/04/14/ 11:21 -
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով բեռնված 22 վագոն
2026/04/14/ 11:14 -
Բելգիան և Իսպանիան Ուկրաինային կհատկացնեն 2 մլրդ եվրո ռազմական օգնություն
2026/04/14/ 11:08 -
Նավթի գները դեռ կաճեն․ ԱՄՆ էներգետիկայի նախարար
2026/04/14/ 11:05 -
ԱՄՆ-ը վաճառել է շուրջ 150 մլն բարել վենեսուելական նավթ
2026/04/14/ 11:03 -
2025թ-ին զորակոչի ենթակա տղաների միայն 30%-ն է բանակ գնացել. Հայկ Սարգսյան
2026/04/14/ 10:57 -
Ապրիլի 13-ի կարևոր լուրերը
2026/04/13/ 20:00 -
Ապրիլի 13-ի բիզնես լուրերը
2026/04/13/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․
REXUS և «Գիտոկեր»․ խաղ, որտեղ որոշումները դառնում են կապեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 12, 2026 Թ․
Ակբա Լիզինգը հատուկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2026-ին