Էլեկտրական տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը ազատվել են ԱԱՀ-ից
Լուրեր |
Օրենքով սահմանված է ազատման կիրառման երկու ժամանակահատված։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-487-Ն օրենքի համաձայն՝ ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատվում են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը Հայաստանի Հանրապետության տարածքում։
Օրենքով սահմանված է ազատման կիրառման երկու ժամանակահատված։
2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ ԱԱՀ-ից ազատվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000, 8704 60 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կամ օտարումը՝ անկախ թողարկման տարեթվից։
2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ԱԱՀ-ից ազատվում են նույն ծածկագրերին դասվող այն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը, որոնք թողարկվել են 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո։
Նշվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։
Կարգավորումը վերաբերում է ինչպես ներմուծող տնտեսվարողներին, այնպես էլ էլեկտրական տրանսպորտային միջոցների օտարման գործընթացներին ՀՀ տարածքում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 10:10
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Լուրեր | 2026/04/22 20:20
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
Ինչէ կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ․ ՄԻՊ
2026/04/23/ 10:21 -
Վառելիքի գների աճի պատճառով Lufthansa-ն 20 000 չվերթ կկրճատի
2026/04/23/ 10:18 -
Մի շարք հասցեներում լույս չի լինի
2026/04/23/ 10:10 -
ԱՄՆ-ը իրանական դրոշի ներքո նավարկող երեք տանկեր է առգրավել
2026/04/23/ 10:05 -
Սենատը հինգերորդ անգամ մերժել է Իրանի դեմ Թրամփի ռшզմական լիազորությունների սահմանափակումները
2026/04/23/ 10:03 -
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25 -
Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
2026/04/22/ 19:24 -
ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
2026/04/22/ 19:21 -
Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դшնակահարած անձը (տեսանյութ)
2026/04/22/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր