ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով եղել է նավթամթերքի վերամշակմամբ զբաղվող «Էկոքիմսինթեզ», մետաղների վերամշակմամբ զբաղվող «Էկո մետալ» և օրգանական պարարտանյութերի ու կենսագազի արտադրությամբ զբաղվող «Գրին օրգանիք» ընկերություններում:
Ինչու է դա կարևոր. Հայաստանի վերամշակող և «կանաչ» արդյունաբերության ոլորտներում իրականացվող ներդրումները նպաստում են տնտեսության դիվերսիֆիկացմանը, թափոնների արդյունավետ կառավարմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Այցի առանցքային մանրամասները.
Ներդրումների ծավալը. Նշված երեք ընկերություններում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 7 միլիոն ԱՄՆ դոլար:
Արտադրական ուղղությունները. Նախարարը ծանոթացել է նավթամթերքի և մետաղների վերամշակման, ինչպես նաև օրգանական պարարտանյութերի ու կենսագազի արտադրական հնարավորություններին:
Զարգացման հեռանկարները. Ընկերությունները նախատեսում են առաջիկայում ընդլայնել ծրագրերը, ավելացնել արտադրական ծավալները և ստեղծել նոր աշխատատեղեր:


