ABNews

Եկել եմ քվեարկելու, որպեսզի հաղթի այն ՀՀ-ն, որն ի վիճակի է պահելու իր սահմանների անձեռնմխելիությունը․ Սերժ Սարգսյան

Լուրեր | 2026/06/07 14:32

Եկել եմ քվեարկելու, որպեսզի հաղթի այն ՀՀ-ն, որն ի վիճակի է պահելու իր սահմանների անձեռնմխելիությունը․ Սերժ Սարգսյան

Ես եկել եմ այստեղ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահելու իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը: Այս մասին քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը

«Այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են, իսկ ակտիվ քաղաքական կեցվածքը՝ գնահատելի: Այն Հայաստանի օգտին, որտեղ իշխանությունները չեն «կախում» ընդդիմադիրների վրա տխրահռչակ «փողերի լվացում» հոդվածը»,-նշել է նա:

Անդրադառնալով իր թիմակիցների ձերբակալություններին՝ նա ասել է. «Այսօր այն օրը չէ, երբ անհրաժեշտ է ամբողջովին գնահատական տալ օրվա իշխանությունների գործելաոճին»:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը