Հանրապետության տարածքում մայիսի 15-ի ցերեկը, 16-ին և 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-18-ը և 20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 16-ի և 17-ի գիշերը և առավոտյան ժամերին տեղումները առանձին լեռնային շրջաններում կլինեն թաց ձյան տեսքով։
Քամի արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 15-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, 17-18-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևանում մայիսի 15-ի ցերեկը, 16-20-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

