Կիբեռանվտանգության ոլորտում արդյունավետ քաղաքականությունների ներդրումն օրեցօր ավելի կարևոր է. ԲՏԱ նախարար
Լուրեր |
Միջոցառման շրջանակում նախատեսվում են ինտերակտիվ ձևաչափով վարժանքներ:
Հոկտեմբերի 22-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «ԿիբեռԱմիս 2025»-ի շրջանակում անցկացվող ITU միջազգային կիբեռզորավարժություն 2025 միջոցառման բացման արարողությունը։
ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ կիբեռանվտանգությունն այսօր դարձել է ազգային անվտանգության, հանրային վստահության և թվային կառավարման հիմնաքարը։
<<Կիբեռանվտանգության ոլորտում արդյունավետ քաղաքականությունների ներդրումն օրեցօր ավելի կարևոր է՝ հաշվի առնելով գլոբալ մակարդակով զարգացող և ընդլայնվող կիբեռսպառնալիքները։ Սա պահանջում է հստակ և նպատակային քայլեր, որոնք Կառավարությունը ձեռնարկում է՝ համագործակցելով մասնավոր հատվածի, ոլորտային մասնագետների և միջազգային գործընկերների հետ>>,- ասել է նա։
Իր խոսքում նախարարը ներկայացրել է Կառավարության նախաձեռնած ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումները, որոնք ուղղված են պետական և մասնավոր կառույցների միջև հստակ համակարգված պատասխանատվության, անվտանգության միասնական ստանդարտների և արձագանքման մեխանիզմների ձևավորմանը՝ ապահովելով կիբեռանվտանգության արդյունավետ և համակարգված կառավարում։
Նախարարի խոսքով՝ Հայաստանը ձգտում է լինել բաց և գործընկերային համակարգի մաս, որտեղ տեղեկատվության փոխանակումը, սպառնալիքների գնահատումը և համատեղ արձագանքման վարժանքները նպաստում են համընդհանուր դիմակայունությանը։ Ամփոփելով ելույթը՝ նախարար Հայրապետյանը կարևորել է միջազգային գործընկերների, մասնավորապես, ITU-ի և տարածաշրջանային կառույցների հետ համագործակցությունը` կիբեռանվտանգության պատրաստվածության և արձագանքման կարողությունների կատարելագործման տեսանկյունից:
ITU միջազգային կիբեռզորավարժություն 2025-ն ազգային իրազեկման և կարողությունների զարգացման համապարփակ արշավ է, որն ուղղված է միջազգային կիբեռանվտանգության ոլորտում աշխատող մասնագիտացված թիմերի և ազգային կառույցների համագործակցության խորացմանը։ Միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը, որի ընթացքում մասնակիցները կկիսվեն իրենց փորձով, կներկայացնեն կիբեռմիջադեպերին արդյունավետ արձագանքման փորձառություններ և կստեղծեն երկարատև գործընկերություն՝ ձևավորելով թվային անվտանգության նոր մակարդակ։
Միջոցառման շրջանակում նախատեսվում են ինտերակտիվ ձևաչափով վարժանքներ, սցենարային վերլուծություններ և գործնական ուսուցումներ, որոնք ուղղված են կիբեռսպառնալիքներին համակարգված և արագ արձագանքելու հմտությունների զարգացմանը։
Հիշեցնենք, որ«ԿիբեռԱմիս 2025»-ը և դրա շրջանակում անցկացվող միջոցառումների շարքն իրականացվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) և Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) համատեղ նախաձեռնությամբ՝ ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է բարձրացնել Հայաստանի կիբեռանվտանգության պատրաստվածությունն ու իրազեկվածությունը, ինչպես նաև աջակցել «Կիբեռանվտանգության մասին» օրենքի առաջիկա նախաձեռնություններին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Երևանում նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել
2026/04/24/ 11:37 -
Մակրոնը հայտարարել է, որ նախագահական ժամկետի ավարտից հետո կհեռանա քաղաքականությունից
2026/04/24/ 11:30 -
Իսպանիան դուրս կգա՞ ՆԱՏՕ-ից․ քննարկում՝ Պենտագոնում
2026/04/24/ 11:28 -
111 տարի. ինչպե՞ս է փոխվում Հայոց ցեղասպանության հիշողության դինամիկան
2026/04/24/ 11:17 -
Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը․ Վեհափառ
2026/04/24/ 11:11 -
Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները
2026/04/24/ 10:59 -
21-րդ դարում շարունակում ենք ականատես լինել ռասայական և էթնիկ անհանդուրժողականության․ ԱԳՆ
2026/04/24/ 10:52 -
Անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ. ՄԻՊ
2026/04/24/ 09:48 -
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ եղանակով 5 վագոն հացահատիկ կուղարկվի
2026/04/24/ 09:46 -
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում (ուղիղ)
2026/04/24/ 09:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ