Այս մասին նախարարն ասաց հոկտեմբերի 28-ին՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ։
Նախարարի խոսքով՝ այս ցուցանիշը շուրջ 5 միլիարդ դրամով պակաս է, քան 2025 թվականին հատկացված գումարը։
Միևնույն ժամանակ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը նախատեսվում է տրամադրել 37 միլիարդ 352 միլիոն դրամ, ինչը 10 միլիարդ 157 միլիոն դրամով պակաս է նախորդ տարվա բյուջեի համեմատ։

