2026թ. հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.6%։ Միևնույն ժամանակ, նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 48.3% անկում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նախորդ տարվա հունվարի համեմատ տնտեսության ճյուղերում արձանագրվել է հետևյալ աճը․
-
շինարարություն՝ 18.7%
-
արդյունաբերություն՝ 10.6%
-
ծառայություններ՝ 7.4%
-
առևտրի շրջանառություն՝ 0.7%
Միաժամանակ, 2025թ. հունվարին արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12%-ով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։
-
արտահանումը նվազել է 13.5%-ով
-
ներմուծումը՝ 11.2%-ով
Դիտարկվող ժամանակահատվածում սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.8%։

