ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան ստորագրել են ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր
Լուրեր |
Ինդոնեզիան նույնպես կկարողանա ավելացնել մատակարարումները։
ԵԱՏՄ երկրներն ու Ինդոնեզիան ստորագրել են ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր: Ակնկալվում է, որ այն հնարավորություն կտա զրոյացնել միության անդամ պետությունների ապրանքային արտահանման 94%-ի մաքսատուրքերը դեպի ասիական հանրապետություն։
Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում։
Սա ԵԱՏՄ երկրների կողմից այս տարի կնքված ԱԱԳ-ի արդեն երրորդ համաձայնագիրն է․ ավելի վաղ՝ ամռանը, ստորագրվել էին ազատ առևտրի համաձայնագիր ԱՄԷ-ի հետ և ժամանակավոր առևտրային համաձայնագիր Մոնղոլիայի հետ։
Ինդոնեզիայի հետ ԱԱԳ-ի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին որոշումը ԵԱՏՄ երկրները ընդունել էին 2022 թվականին։ 2023-2024 թվականներին անցկացվել են բանակցությունների մի քանի փուլեր։ Ընթացիկ տարում կողմերը ավարտել են պայմանագրի պայմանների համաձայնեցումը՝ կարգավորող սահմանափակումների վերացման, ինչպես նաև արտահանման և ներմուծման առանձին դիրքերի համար մաքսատուրքերի նվազեցման վերաբերյալ փոխադարձ պարտավորությունների ժամանակացույցի մասով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը, մաքսատուրքերի զրոյացումը կվերաբերի ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև շուրջ 3 մլրդ դոլարի փոխադարձ առևտրին, այդ թվում՝ ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների 94%-ին։
«Սպասում ենք, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո առաջիկա 3-5 տարիների ընթացքում մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կկրկնապատկվի», – նշել էր նախարարը հոկտեմբերին։
ԵՏՀ-ի առևտրային բլոկի հաղորդմամբ՝ առևտրային ռեժիմի լիբերալացման արդյունքում Ինդոնեզիայի կողմից ԵԱՏՄ ապրանքների նկատմամբ կիրառվող միջին մաքսատուրքը կնվազի հինգ անգամ՝ 10.2%-ից մինչև 2%։
Արտոնյալ մուտք կտրամադրվի ԵԱՏՄ հիմնական գյուղատնտեսական ապրանքներին՝ հացահատիկային մշակաբույսեր (ցորեն, գարի, տարեկանի, վարսակ), համեմունքներ, ալյուրի առանձին տեսակներ, հացաբուլկեղեն, ձուկ և խոշոր եղջերավոր անասունների միս, կաթնամթերք՝ ներառյալ չոր կաթը և պանիրը, հանքային ջրեր և այլն։ Արդյունաբերական հատվածում զիջումներ են նախատեսված մետալուրգիական արտադրանքի, նավթամթերքների (ներառյալ թեթև և այլ դիստիլյատներ), ածխի և անտրացիտի, պարարտանյութերի, պոլիմերների, անտառարդյունաբերական համալիրի արտադրանքի (ֆաներա, կահույք և այլն), շինարարական տեխնիկայի և տարբեր տեսակի սարքավորումների համար։
Ինդոնեզիան նույնպես կկարողանա ավելացնել մատակարարումները «սպառողական ապրանքների լայն անվանացանկով», այդ թվում՝ ավտոմասեր, կենցաղային տեխնիկա, հագուստի և կոշիկի առանձին տեսակներ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դրամա և բիզնես. Քլոե Քարդաշյանը նոր ռեալիթի շոու է թողարկում
2026/04/23/ 13:52 -
Երևանում կմեկնարկի Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ․ ժամանակացույցն ու երթուղին
2026/04/23/ 13:49 -
Դիլիջանում լիմոնադի և ջրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարական խախտումների պատճառով
2026/04/23/ 13:47 -
Հայաստանից կմեկնարկեն նոր ավիաուղղություններ․ որոնք են դրանք
2026/04/23/ 13:45 -
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
2026/04/23/ 13:42 -
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցի օգտագործման վճարներից առաջին եկամուտների մասին
2026/04/23/ 13:36 -
Ավիացիոն բարեփոխումներ Հայաստանում․ որքան բյուջե է նախատեսված
2026/04/23/ 12:36 -
Հնդկաստանի կառավարությունը հերքում է վառելիքի գների բարձրացման մասին տեղեկությունները
2026/04/23/ 12:35 -
BRAND: IRMA
2026/04/23/ 11:56 -
Դեպի ԵՄ ուղևորահոսքերը աճել են 580%-ով
2026/04/23/ 11:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․