Յուրաքանչյուր տարի 6 տարեկան մոտ 3000 երեխա չէր հաճախում առաջին դասարան. ԿԳՄՍ փոխնախարար
Լուրեր |
Յուրաքանչյուր տարի 6 տարեկան մոտ 3000 երեխա չէր հաճախում առաջին դասարան. ԿԳՄՍ փոխնախարար
Մենք յուրաքանչյուր տարի առաջին դասարան հաճախող երեխաների 10 %-ին բաց էինք թողնում և խոսքը շուրջ 3000 երեխայի մասին էր։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22–ին, ԱԺ–ում «Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունը: Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեմայով լսումների ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը։
Անդրադառնալով նրան, որ որոշվել է, որ երեխան պետք է սովորի այն դասարանում, որին համապատասխանում է առաջին անգամ դպրոց գնալու ժամանակ, որի հետեւանքով, օրինակ, 7 տարեկանում երեխան ստիպված է եղել միանգամից երկրորդ դասարան գնալ՝ շրջանցելով առաջին դասարանը, Սվաջյանն ասաց, «Երեխայի լավագույն շահը և կրթության իրավունքը հաշվի առնելով որոշում է կայացվել, որ յուրաքանչյուր երեխա կգնա այն դասարան սովորելու, որ տարիքին կհամապատասխանի դպրոց ընդունվելու պահին։ Այդ կարգավորմանն ենք եկել ուսումնասիրությունների և փորձագիտական եզրակացության հիման վրա։ Ինչքան էլ տույժի մասին իրազեկել ենք, եղել են ծնողներ որոնք լուրջ չեն մոտեցել այդ հորդորներին և ժամանակին իրենց երեխաներին չեն տարել դպրոց»։
Նա վստահեցրեց, որ այս տարվա տվյալները վկայում են, որ բազմաթիվ երեխաներ նախորդ տարիների պես դուրս չեն մնացել կրթական ծրագրից և ժամանակին հաճախել են առաջին դասարան։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․