Ընտանիքում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար կհատկացվի 500 հազար դրամ. նախագիծ
Լուրեր |
2018 թվականին ընտանիքում երրորդ և հաջորդ կարգաթվով ծնված երեխաների թիվը շուրջ 8300 է եղել:
Առաջարկվում է ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխային տրվող աջակցությունը դարձնել պետական նպաստ: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 16-ի նիստին ասաց ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերը:
Ըստ նախարարի տեղակալի՝ 2021 թվականին, երբ Կառավարությունը հաստատեց ծրագիրը, նպատակ կար, որ ընտանիքում երրորդ և հաջորդ կարգաթվով երեխաների ծնունդները շատանան, ինչը տեղի է ունեցել:
«2018 թվականին ընտանիքում երրորդ և հաջորդ կարգաթվով ծնված երեխաների թիվը շուրջ 8300 է եղել, 2023-ին կազմել է 12,400-ից ավելի, 2024-ին՝ 12 հազար, այսինքն՝ ունեցել ենք 45 տոկոս աճ այս առումով, և տարեկան միջինում 7 տոկոս ցուցանիշի աճ ենք գրանցել:
Քանի որ ունեցել ենք դրական արդյունքներ, առաջարկում ենք այն դարձնել պետական նպաստի տեսակ»,- ասաց նա:
Մյուս առաջարկը, ըստ նախարարի տեղակալի, կապված է միանվագ ծննդյան նպաստի հետ և փոխկապակցված է առաջին առաջարկի հետ:
«Քանի որ երրորդ և հաջորդ երեխա ունեցող ընտանիքների համար աջակցության ծրագիրը դառնում է պետական նպաստ, մենք միաժամանակ առաջարկում ենք ծննդյան միանվագ նպաստի չափերի հետ կապված կատարել համահարթեցում:
Այսօրվա դրությամբ 1-ին և 2-րդ ծնված երեխայի համար տրվող 300 հազար դրամների, 3-րդ և 4-րդի համար տրվող 1 մլն դրամների, 5-րդ և հաջորդի համար տրվող 1,5 մլն դրամների փոխարեն առաջարկվում է բոլորի համար սահմանել նույն չափը, այն է՝ 500 հազար դրամ»,- ասաց նա:
Մեկ այլ փոփոխության համաձայն՝ պետական նպաստների մասին օրենքում փոփոխություն կկատարվի, ըստ որի՝ միանվագ ծննդյան նպաստից և 3-րդ ու հաջորդ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստից կարող են օգտվել այն դեպքում, երբ երեխան ՀՀ քաղաքացի է:
«Քաղաքացիության պահանջը առաջարկում ենք կիրառել 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ համահարթեցման տրամաբանությունը՝ սկսած 2026 թվականի սեպտեմբերի 1-ից»,- ասաց նա:
Մյուս առաջարկը կապված է պետական կենսաթոշակների և նպաստների վճարման հետ: Առաջարկվում է օրենքով լիազորություն տալ Կառավարությանը՝ սահմանելու վճարման կարգի և եղանակի վերաբերյալ կարգավորումներ: Խոսքը վերաբերում է անկանխիկի անցման տրամաբանությամբ կենսաթոշակների և նպաստների՝ ամբողջությամբ անկանխիկ եղանակով վճարմանը: Նախատեսվում է, որ այն կգործի 2026 թվականի ապրիլի 1-ից:
Ըստ նախարարի տեղակալի՝ ավելի քան 660 հազար կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիներից շուրջ 58 հազարն են, որ ստանում են կանխիկ եղանակով, և նրանց համար Կառավարությունը կսահմանի սահուն անցման մեխանիզմներ այնպես, որ ապրիլի 1-ից բոլոր վճարումները կկատարվեն անկանխիկ եղանակով:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56 -
Դատարանը երկու ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի կալանքը
2026/04/23/ 16:53 -
Ռուսաստանում աճել է միլիարդատերերի թիվն ու կարողությունը՝ պատերազմի և պատժամիջոցների ֆոնին․ ովքեր են առաջատարները
2026/04/23/ 16:22 -
«Պատիվ ունեմ» ծրագրով տարկետման շեմը կիջեցվի
2026/04/23/ 16:20 -
2027-ից կգործեն օդի որակի գնահատման նոր չափանիշներ և մոնիթորինգի համակարգ
2026/04/23/ 16:15 -
Մայքլ Ջեքսոնի պաշտամունքային ձեռնոցը աճուրդի է հանվել․ հայտնի է նախնական գինը
2026/04/23/ 15:51 -
«Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումը վերսկսվել է Սլովակիա
2026/04/23/ 15:48 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում ապրիլի 24-ին
2026/04/23/ 15:29 -
Ինչ է սպասվում Կասկադին․ միլիարդների ներդրումներ․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/04/23/ 15:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․