Կապանում դեսպանաժողովի շրջանակներում անդրադարձ է կատարվել ՇՀԿ-ին ՀՀ անդամակցության հայտին
Լուրեր |
Ընդգծվել է ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ ակտիվ քաղաքական երկխոսությունը:
Կապանում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում կայացել է քննարկում ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հետ:Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Քննարկվել են Եվրասիական տարածաշրջանի երկրների հետ համագործակցության հարցեր: Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել ՀՀ-ՌԴ օրակարգային հարցերի։
Ընդգծվել է ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ ակտիվ քաղաքական երկխոսությունը, որի շնորհիվ հաջողվել է շոշափելի արդյունքներ ունենալ այդ թվում ռազմավարական բնույթի գործընկերությունների զարգացման ուղղությամբ։ Մտքեր են փոխանակվել առաջիկա շփումների օրակարգի շուրջ, մասնավորապես` Չինաստանի, Ճապոնիայի և Հնդկաստանի հետ: Ի թիվս այլ հարթակների, անդրադարձ է կատարվել ՇՀԿ-ին ՀՀ անդամակցության հայտին:
Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ներուժի առավել արդյունավետ իրացման նպատակով քննարկվել են Կենտրոնական Ասիայի և հեռավոր Արևելքի երկրների հետ համագործակցության ուղղությամբ բացվող նոր հնարավորությունները։
Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Ղազախստանի հետ ակտիվ երկխոսությանը։Նախարարի տեղակալ Սաֆարյանը կարևորել է նաև տնտեսական դիվանագիտության բաղադրիչի ակտիվացումը հատկապես հարավ-արևելյան Ասիայի երկրների հետ հարաբերություններում։Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային առկա միտումների, փոխշահավետ և ռազմավարական գործընկերությունների զարգացման հեռանկարների շուրջ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.