Բրիտանացի փոփ-աստղ Դուա Լիպան դատի է տվել տեխնոլոգիական հսկա Samsung Electronics-ին՝ պահանջելով առնվազն 15 միլիոն դոլարի փոխհատուցում իր կերպարն առանց թույլտվության օգտագործելու համար։
Երգչուհու փաստաբանների պնդմամբ՝ ընկերությունը հեռուստացույցների վաճառքի տուփերի վրա տեղադրել է աստղի՝ 2024 թվականի հեղինակային լուսանկարը՝ սպառողների մոտ տպավորություն ստեղծելով, թե Դուա Լիպան գովազդում կամ հավանում է տվյալ արտադրանքը։
Ըստ հայցի՝ երգչուհին դեռ անցյալ տարվա հունիսին է պահանջել դադարեցնել լուսանկարի օգտագործումը, սակայն Samsung-ը հրաժարվել է կատարել պահանջը։

