ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է MLS-ի անցած մրցաշրջանի չեմպիոն «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստներին և մարզիչներին։
Ինչպես հաղորդում է ESPN-ը, Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին առանձին հանդիպում է ունեցել Թրամփի հետ, որից հետո նրանք միասին միացել են թիմին։
ԱՄՆ նախագահը Մեսիին համեմատել է բրազիլացի Պելեի և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Նա առանձնացրել է նաև ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի խաղային որակները։
Մեսին «Ինտեր Մայամիում» հանդես է գալիս 2023 թվականից։ Այդ ընթացքում նա անցկացրել է 90 հանդիպում, խփել 79 գոլ և կատարել 44 գոլային փոխանցում։
Transfermarkt-ի տվյալներով՝ Մեսիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։

