Բացվել է Արցախբանկի «Հոմպլեքս» մասնաճյուղը
Լուրեր |
Բանկի «Հոմպլեքս» մասնաճյուղը գործում է Կոտայքի մարզ, գ.Պռոշյան, Գ.Չաուշի 1/48 հասցեով և գտնվում է վերջերս բացված Հոմպլեքս հիպերմոլի առաջին հարկում:
Այն աչքի է ընկնում ժամանակակից հարմարավետ դիզայնով, ընդարձակ սրահով և անհրաժեշտ թվային լուծումներով՝ դարձնելով Բանկն ավելի հասանելի և հաճելի միջավայր հաճախորդների և առևտրի կենտրոնի այցելուների համար:
Նորաբաց մասնաճյուղն առաջինն է Բանկի սպասարկման ցանցում, որը հաճախորդների հարմարավետությունից ելնելով աշխատելու է շաբաթվա բոլոր օրերին հատուկ երկարացված գրաֆիկով՝ 11:00-ից մինչև 22:00:

Մասնաճյուղի դռները բաց են թե´ ֆիզիկական և թե´ իրավաբանական անձանց համար: Պրոֆեսիոնալ անձնակազմը հաճախորդների համար կապահովի լիարժեք բանկային ծառայությունների բարձրակարգ սպասարկում, այդ թվում հաշիվների սպասարկում, ավանդների ընդունում, վարկավորում, դրամական փոխանցումների իրականացում, վճարային քարտերի սպասարկում:

«Հոմպլեքս» մասնաճյուղի հաճախորդներն ունեն բացառիկ հնարավորություն օգտվելու մի շարք ծառայությունների մասով արտոնություններից, մասնավորապես.
⦁ Մասնաճյուղում բացված առաջին 100 հատ Mastercard Travel World քարտերը տրամադրվում են առանց քարտի սպասարկման վճարի առաջին տարվա համար և 50% զեղչով՝ մնացած տարիների համար: Հատուկ պայմաններ են գործում նաև Mastercard Standard և Gold քարտերի համար:

⦁ Մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ մասնաճյուղում ֆիզիկական անձանց վարկավորումը կիրականացվի Բանկում գործող պայմաններից մինչև 1.0%-ով ցածր տոկոսադրույքով.
Արտոնյալ պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Ի դեպ, Հոմպլեքս հիպերմոլում քաղաքացիները կարող են հաշված րոպեների ընթացքում ձեռքբերել անհրաժեշտ էլեկտրոնիկա, կենցաղային տեխնիկա, կահույք, տան կահավորման և վերանորոգման ապրանքներ Բանկի առաջարկվող ապառիկի շահավետ պայմաններով՝ երկուշաբթիից կիրակի օրերին մասնաճյուղի աշխատանքային ժամերին:
Արցախբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․