Իտալական Dolce & Gabbana նորաձևության տունը գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակել է Gucci-ի նախկին ղեկավար Ստեֆանո Կանտինոյին։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ նշանակումը տեղի է ունեցել ընկերության կառավարման կառուցվածքի փոփոխությունների ֆոնին։
Մինչ այս ընկերությունը ղեկավարում էր Ալֆոնսո Դոլչեն՝ համահիմնադիր Դոմենիկո Դոլչեի եղբայրը։
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Ստեֆանո Գաբբանան լքել է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Ընկերությունում այս փոփոխությունը բնութագրել են որպես կառավարման «բնական զարգացում»։
Նորանշանակ տնօրեն Կանտինոն նախկինում աշխատել է նաև Prada-ում՝ ունենալով երկարամյա փորձ շքեղության ոլորտում։

