ABNews

Դոլարը նահանջում է, բայց վարկերը՝ ոչ. ուր է տանում շուկայի նոր միտումը

Լուրեր | 2026/10/27 12:19

Դոլարը նահանջում է, բայց վարկերը՝ ոչ. ուր է տանում շուկայի նոր միտումը

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ Հայաստանի բանկային համակարգում ավանդների դոլարացման հիմնական ցուցանիշները նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ հիմնականում նվազման միտում են գրանցել։ Սակայն ռեզիդենտներին տրամադրված արտարժութային վարկերի ծավալը գրանցել է աճ։

Ինչու է դա կարևոր. Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են առավել շատ ֆինանսական միջոցներ ներգրավել արտերկրից։ Արտարժութային ռիսկից խուսափելու նպատակով ֆինանսական կազմակերպությունները ձգտում են այդ միջոցները տեղաբաշխել հենց այն արտարժույթով, որով ներգրավել են, ինչն էլ նպաստել է արտարժութային վարկավորման տեսակարար կշռի ավելացմանը։

Դոլարացման ցուցանիշների դինամիկան (2026թ. սեպտեմբեր).

  • Արտարժութային ավանդներ / Փողի զանգված (D1). Կազմել է 28.5% (նվազել է 0.6 տոկոսային կետով 2025թ. համեմատ)։

  • Արտարժութային ավանդներ / Ընդհանուր ավանդներ (D2). Կազմել է 32.8% (նվազել է 1.2 տոկոսային կետով)։

  • Ֆիզիկական անձանց ցպահանջ արտարժութային ավանդներ (D3). Կազմել է 42.5% (2025թ. մարտի համեմատ աճել է 1.6 տոկոսային կետով)։

  • Ֆիզիկական անձանց ժամկետային արտարժութային ավանդներ (D4). Կազմել է 35.0% (2025թ. համադրելի շրջանի համեմատ նվազել է 6.8 տոկոսային կետով)։

  • Արտարժութային վարկեր / Ընդհանուր վարկեր (D5). Կազմել է 32.7% (աճել է 1.3 տոկոսային կետով)։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը