Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Խաղաղության խորհրդի հետ աշխատող պաշտոնյաները ուսումնասիրում են Գազայի հատվածի համար կայուն մետաղադրամ (stablecoin) ստեղծելու հնարավորությունը։
Աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցությունները գտնվում են նախնական փուլում, և նախաձեռնության շուրջ բազմաթիվ մանրամասներ դեռևս պետք է հստակեցվեն։
Թերթի զրուցակիցներից մեկը նշել է, որ հնարավոր կայուն մետաղադրամը կկապվի ԱՄՆ դոլարի հետ, իսկ դրա ստեղծմանը կարող են մասնակցել Պարսից ծոցի և պաղեստինյան ընկերություններ։
«Դա չի լինի Գազայի մետաղադրամ կամ նոր պաղեստինյան արժույթ, այլ Գազայի բնակիչների համար թվային գործարքներ իրականացնելու միջոց», — նշել է աղբյուրը։
FT-ն ընդգծում է, որ Գազայի հատվածի տնտեսական գործունեությունը լրջորեն տուժել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև երկամյա պատերազմի ընթացքում։ Մասնավորապես, զգալի վնաս է հասցվել ավանդական բանկային և վճարային համակարգերին։

