ABNews

Քննարկվել է «Հնդիկ աշխատանքային միգրանտների մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» զեկույցը

Լուրեր | 2026/01/19 06:55

Քննարկվել է «Հնդիկ աշխատանքային միգրանտների մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» զեկույցը

Պարբերաբար կիրառվում են տարբեր գործիքակազմեր և մեխանիզմներ։

Հունվարի 15-ին Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուբինա Լալայանը, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչները մասնակցել են «Հնդիկ աշխատանքային միգրանտների մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» զեկույցի քննարկմանը։

Զեկույցը պատրաստվել է «Արամինտա» կազմակերպության կողմից և նպատակ ունի ուսումնասիրել Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային փորձառությունները, նրանց խոցելիության աստիճանը և մարդու իրավունքների ապահովման ընդհանուր վիճակը։

Քննարկման ընթացքում Ռուբինա Լալայանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված աշխատանքները՝ ուղղված աշխատավայրերում մարդու իրավունքների խախտումներին արձագանքմանը, խտրականության բացառմանը և օտարերկրացի աշխատողների իրավունքների պաշտպանությանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում, և այդ նպատակով պարբերաբար կիրառվում են տարբեր գործիքակազմեր և մեխանիզմներ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը