Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչի վերաբերյալ։
Քննարկման ընթացքում ներկայացվել են քաղաքացիության ոլորտի հիմնախնդիրները, ինչպես նաև նախանշվող վերափոխումները։ Զեկուցվել են իրականացված վերլուծությունների արդյունքներն ու առկա միտումները։ Անդրադարձ է կատարվել իրավական դաշտին, գործընթացներին և կիրառվող գործիքակազմին վերաբերող հարցերին։
Մանրամասներ են ներկայացվել քաղաքացիության ինստիտուտի կայացմանն ու արժևորմանն ուղղված նախատեսվող միջոցառումների և քայլերի վերաբերյալ։
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել քաղաքացիության ինստիտուտի վերանայման հնարավոր լուծումների շուրջ և ներկայացրել առաջարկություններ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է քաղաքացիության ինստիտուտի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը և պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ։

