Քննարկվել են կենսաչափական նոր անձնագրերի էջերի ձևավորման աշխատանքները
Լուրեր |
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնելու համագործակցությունը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 24-ին այցելել է «ՊիքսԱրտ» ընկերության գրասենյակ՝ հետևելու կենսաչափական նոր անձնագրերի վիզաների էջերի վիզուալների ձևավորման աշխատանքներին։
Արփինե Սարգսյանը շրջել է գրասենյակում, ծանոթացել ընկերության ստեղծարար ու տեխնոլոգիական հնարավորություններին, նորարարական լուծումներին։ Անդրադարձ է կատարվել Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի շրջանակում ՆԳ նախարարության հետ համագործակցությանը, ամփոփվել են իրականացված աշխատանքներն ու նախանշվել հետագա քայլերը։
Աշխատանքային քննարկմանն անդրադառնալով կենսաչափական համակարգի ներդրման գործընթացին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է նոր կենսաչափական անձնագրերի վիզաների էջերի ձևավորման աշխատանքներում ընկերության մասնագետների ներգրավվածությունը: Նախարարն ընդգծել է, որ ընկերության հետ համագործակցությունը հնարավորություն է ընձեռում կիրառել միջազգային չափանիշներին համապատասխան դիզայներական և տեխնոլոգիական լուծումներ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնելու համագործակցությունը՝ նպաստելով նորարարական լուծումներով նոր կենսաչափական համակարգի ներդրմանը։
Քննարկմանը մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, «ՊիքսԱրտ» ընկերության համահիմնադիրներ Միքայել Վարդանյանը և Հովհաննես Ավոյանը, Հայաստանյան գրասենյակի տնօրեն Գուրգեն Պետրոսյանը, ՆԳ նախարարության, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ու «ՊիքսԱրտ» ընկերության ներկայացուցիչներ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ինչպես ինտեգրվել նոր աշխատանքային միջավայրին․ օգտակար խորհուրդներ
2026/04/16/ 18:17 -
Կառավարման խորհուրդներ՝ թիմում դրական փոփոխություններ տեսնելու համար
2026/04/16/ 17:42 -
2026թ.-ի փետրվարի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 14․13 մլրդ դոլար է
2026/04/16/ 17:38 -
Քաղցկեղների թվաքանակի նվազում է արձանագրվել
2026/04/16/ 16:49 -
Օման մսամթերքի ներկրման համար տնտեսավարողները պետք է ունենան «HALAL» մակնշման վկայական
2026/04/16/ 16:46 -
Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ
2026/04/16/ 16:42 -
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
2026/04/16/ 16:27 -
Անցած տարի վարորդական իրավունքից զրկվել է ավելի քան 5 հազար մարդ․ որոնք են հիմնական պատճառները
2026/04/16/ 16:17 -
Որքան մարդ է դարձել ՀՀ քաղաքացի նախորդ տարի․ որն է հիմնական միտումը
2026/04/16/ 16:11 -
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում Հայաստանը եզակի դիրքում է
2026/04/16/ 16:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․