Քննարկվել են COP17-ի կազմակերպչական հարցերն ու հայ–բուլղարական բնապահպանական համագործակցությունը
Լուրեր |
Կարևոր է համարվել երկկողմ գործընկերության ընդլայնումը։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական և օրակարգային հարցերը։ Նշվել է, որ Հայաստանը նպատակ ունի ապահովել համաժողովի արդյունավետ անցկացումը՝ այն դարձնելով բնապահպանության ոլորտում կարևոր որոշումների ընդունման և ռազմավարական փաստաթղթերի մշակման հարթակ։
Կողմերը անդրադարձել են նաև բնապահպանական ոլորտի մի շարք այլ ուղղություններին, մասնավորապես՝ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցության խորացմանը, կլիմայական քաղաքականությունների իրականացման շրջանակում փորձի փոխանակմանը, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների և կարողությունների զարգացման հնարավորություններին։
Քննարկման ընթացքում կարևոր է համարվել երկկողմ գործընկերության ընդլայնումը՝ կայուն զարգացման, հարմարվողականության և շրջակա միջավայրի պահպանության ուղղություններով։
Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու երկխոսությունն ու աշխատանքային համագործակցությունը՝ փոխշահավետ ծրագրերի առաջմղման և գործնական արդյունքների ապահովման նպատակով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․