Քննարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում հայտերի ընդգրկման ընթացիկ հարցեր
Լուրեր |
Քննարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում հայտերի ընդգրկման ընթացիկ հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 1972 թ. կոնվենցիայի շրջանակում կատարվող աշխատանքների և ընթացիկ հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հանդիպումը։
Աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի, շրջակա միջավայրի նախարարություններից, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն», «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ներից, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության իստիտուտից, ՀՀ ԳԱԱ պատմության իստիտուտից, «ԻԿՕՄՕՍ Հայաստան» հասարակական կազմակերպությունից։
Նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 1972 թ․ կոնվենցիայի ազգային համակարգող Հարություն Վանյանը գործընկերներին ներկայացրել է Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում վերջին 2 տարիներին ընդգրկված 3 հուշարձանները՝ «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը», «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան»։ Ամփոփելով իրականացված աշխատանքերը՝ նա շնորհակալություն է հայտնել հայտերի պատրաստմանն աջակցած կազմակերպություններին։
Հարություն Վանյանը տեղեկացրել է նաև, որ ևս մեկ հայտ է պատրաստվել և ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ, որի վերաբերյալ առաջիկայում կհայտարարվի։
Պետություն-մասնավոր համագործակցությամբ պատրաստվում է ևս մեկ հայտ. այն վերաբերում է «Արենի-1» քարայրին և գինեգործության հետ վերջինիս կապին:
Հանդիպման ընթացքում նախանշվել են Համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձաններ ընդգրկելու ուղղությամբ հետագա անելիքները։ Մասնավորապես՝ քննարկվել են նախնական ցանկում ընդգրկված հուշարձանները հիմնական ցանկ տեղափոխելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նախնական ցանկում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանող մի շարք հուշարձանների առաջադրման հավանականությունը։ Ցանկում որպես առանձին բաղադրիչ ներառելու նպատակով քննարկվել է նաև բնության հուշարձան առաջադրելու հնարավորությունը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․