Դեկտեմբերի 30-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ․ հունվար հոկտեմբերին կազմել է 16․54 մլրդ դոլար
2025 թվականի հունվար հոկտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 16․54 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 9․8 մլրդ դոլարով կամ 37․14 տոկոսով։ ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, երկրորդ տեղում Չինաստանն է, իսկ եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն։
Հունվարի 1-ից Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կգործեն ժամային սահմանափակումներով
2026 թվականի հունվարի 1-ից 3․5 տոննայից ավելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների համար Երևանի որոշ փողոցներում ժամը 8-ից 10-ը և 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու։ Նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։
Հայաստանն ու Թուրքիան դյուրացնում են վիզաների տրամադրման գործընթացը
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագիր կրող անձինք կարող են անվճար էլեկտրոնային վիզա ստանալ։ Որոշումը վերաբերում է միայն նշված կարգավիճակ ունեցող անձանց։
Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է 2 տոկոս հետվճար ստանալու ընթացակարգը
Հունվարի 1-ից Arca վճարային համակարգի միջոցով անկանխիկ վճարումների դեպքում հնարավոր կլինի ստանալ 2 տոկոս հետվճար՝ ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու տեղեկանքի առկայության և Arca քարտով հաշվին կցված լինելու դեպքում։
Մեկ օրում ստուգվել է 1655 տրանսպորտային միջոցի անվադող
Դեկտեմբերի 28-ից 29-ը հանրապետությունում ստուգվել է 1655 տրանսպորտային միջոց, 180-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է 274 ճանապարհատրանսպորտային պատահար։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
2026-ից Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկները պարտադիր պետք է ունենան առողջության ապահովագրություն
2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել առողջության ապահովագրության փաստաթուղթ։ Ապահովագրական գումարը պետք է կազմի նվազագույնը 30 հազար լարի։
ԱՄՆ-ում կորպորատիվ սնանկությունների թիվը հասել է 15 տարվա ռեկորդի
2025 թվականին ԱՄՆ-ում առնվազն 717 ընկերություն դիմել է սնանկության հայտի համար, ինչը 14 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և գերազանցում է ամբողջ 2024 թվականի ցուցանիշը։
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրերին կհատկացնի զգալիորեն պակաս միջոցներ
Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրերին կհատկացնի շուրջ 2 մլրդ դոլար, ինչը գրեթե ինն անգամ պակաս է նախորդ տարիների առավելագույն մակարդակից։ Կրճատումները կարող են լուրջ խնդիրներ ստեղծել մի շարք միջազգային կառույցների համար։
Թվային ռուբլին մեծ ներուժ ունի Ռուսաստանի տնտեսության համար
Ռուսաստանի կենտրոնական բանկի գնահատմամբ թվային ռուբլին կարող է լայնորեն կիրառվել խելացի պայմանագրերում, բյուջետային վճարներում և միջազգային փոխանցումներում։ Յոթ տարվա ընթացքում այն կարող է կազմել անկանխիկ վճարումների մինչև 5 տոկոսը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/14 20:00
Ապրիլի 14-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/14 19:19
Ապրիլի 14-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 14-ի կարևոր լուրերը
2026/04/14/ 20:00 -
Ապրիլի 14-ի բիզնես լուրերը
2026/04/14/ 19:19 -
Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիս
2026/04/14/ 17:30 -
Հայկական կոնյակի արտադրությունը շարունակում է նվազել
2026/04/14/ 17:07 -
Կսահմանափակվի վտանգավոր բովանդակությունը տեսալսողական մեդիայում
2026/04/14/ 17:03 -
Իտալիան դադարեցնում է Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության երկարաձգումը
2026/04/14/ 17:01 -
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
2026/04/14/ 16:58 -
Lufthansa-ի գործադուլը կարող է դառնալ վերջին տասնամյակի ամենախոշոր բողոքի ակցիան․ Bloomberg
2026/04/14/ 16:56 -
Ոստիկանները կանխել են շնամարտը
2026/04/14/ 16:54 -
Գերմանիան նոր ռազմական աջակցություն է տրամադրում Ուկրաինային
2026/04/14/ 16:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
Աթենք․ վստահության հասցե․ արտադրամասից ցուցափեղկ՝ վստահության շղթա
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․