Դեկտեմբերի 23-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Բաքվում պահվող հայ գերիների «դատավարություն»
Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը վերջին խոսքում իրեն մեղավոր չի ճանաչել՝ հայտարարելով, որ ինքը և մյուս մեղադրյալները անմեղ են։ ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հերքել է վարձկանների ներգրավման մասին պնդումները։ «Դատական նիստը» կշարունակվի այսօր։
Փաշինյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է ՌԴ նախագահի հետ հանդիպման արդյունքները, կառավարության առաջնահերթությունները, արտաքին քաղաքականությունը, տնտեսության զարգացումը, «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը և TRIPP նախագիծը՝ պատասխանելով նաև ներկաների հարցերին։
Turkish Airlines-ը կսկսի ուղիղ չվերթներ դեպի Երևան
2026 թվականի մարտի 11-ից «Թուրքական ավիաուղիներ»-ը շաբաթական 7 չվերթ կիրականացնի Ստամբուլ–Երևան ուղղությամբ, իսկ մայիսի 14-ից հաճախականությունը կհասնի 10-ի։
Լարված նիստ Երևանի ավագանիում
Քննարկվել են «կարմիր գծերի» և հանրային տրանսպորտի վճարների հարցերը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ տեղական տուրքերի մասով փոփոխություն չկա, ինչի շուրջ բանավեճ է ծավալվել ընդդիմության հետ։
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը կավարտի առաքելությունը
Երեք տարի պաշտոնավարելուց հետո դեսպանը հունվարի կեսին կլքի պաշտոնը։ ԱՄՆ դեսպանատունը վստահեցնում է, որ ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում չի փոխվի։
Բացառիկ վավերագրեր Հայաստանի ազգային արխիվում
Ցուցադրվում են Երկրորդ համաշխարհային և Հայրենական Մեծ պատերազմի եզակի փաստաթղթեր, լուսանկարներ և նամակներ՝ նվիրված Հաղթանակի 80-ամյակին։
ՍԱՏՄ-ը հերքում է վտանգավոր ցորենի մասին լուրերը
Ռուսաստանից և Ղազախստանից ներկրված ցորենը ճանաչվել է անվտանգ․ փորձարկումները ցույց են տվել, որ բոլոր ցուցանիշները սահմանային նորմերում են։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Աբու Դաբիի կառավարությունը կհոգա Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով արգելափակված զբոսաշրջիկների հյուրանոցային ծախսերը
2026/03/03/ 16:04 -
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱՀ նախարարի հետ քննարկել է թոշակների բարձրացման հարցը
2026/03/03/ 16:02 -
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
2026/03/03/ 15:46 -
Մեկ օրում հայտնաբերվել են 9 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ
2026/03/03/ 15:02 -
Հայաստանը դառնում է ներդրողների համար գրավիչ ուղղություն. ՏԿԵ նախարարը հարցազրույցը՝ Los Angeles Times-ին
2026/03/03/ 13:27 -
«Մեծ ալիքը» դեռ առջևում է և կլինի շատ շուտով. Թրամփ
2026/03/03/ 13:01 -
Մարտի 5-ից հետո կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար բանկի ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ
2026/03/03/ 12:59 -
Մեկնարկում է բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման գործընթացը
2026/03/03/ 12:55 -
Համաշխարհային բանկը 70,4 մլն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանին
2026/03/03/ 12:11 -
Մարտի 4-ին Մասկատ-Երևան չվերթի տոմսեր ունեցողիները անվճար կտեղափոխվեն Մասկատ. ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն
2026/03/03/ 12:10
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
TOON EXPO. նախապատրաստական փուլ
AI NEWS | Ռոբոտները արդեն աշխատում են․ ի՞նչ է փոխվում շուկայում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 1, 2026 Թ.