Դեկտեմբերի 16-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Հայաստանի կենտրոնական բանկը իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
ՀՀ ԿԲ խորհրդի դեկտեմբերի 16-ի նիստում որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցնել 0.25 տոկոսային կետով և սահմանել 6.50 տոկոս։ Լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.00 տոկոս, իսկ բանկերից ներգրավվող միջոցներինը՝ 5.00 տոկոս։
Հայաստանում զբոսաշրջային կլաստերներում կներդրվի 120 միլիոն եվրո
Գալիք հինգ տարիներին Հայաստանի յոթ զբոսաշրջային կլաստերներում կներդրվի 120 միլիոն եվրո։ 100 միլիոնը համաշխարհային բանկի վարկային միջոցներ են, իսկ 20 միլիոնը կհատկացնի ՀՀ կառավարությունը։ Ներդրումները կուղղվեն ճանապարհների, թանգարանների, քայլուղիների և համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը։
Երևանում տրանսպորտի վճարում չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրություն
Օգոստոսի 19-ից դեկտեմբերի 15-ը Երևանի հանրային տրանսպորտում վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 1370 արձանագրություն։
Բազմաբնակարան շենքերի բնակարանների վաճառքի գործարքները հոկտեմբերին կազմել են 2537
2025 թվականի հոկտեմբերին ՀՀ-ում իրականացվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների 2537 առուվաճառքի գործարք, որոնց 72.2 տոկոսը բաժին է ընկել Երևանին։
Առաջարկվում է երեխայի ծննդյան համար սահմանել միասնական 500 հազար դրամ նպաստ
ԱՍՀ նախարարությունը առաջարկում է բոլոր երեխաների համար սահմանել ծննդյան միանվագ 500 հազար դրամ նպաստ՝ անկախ հերթականությունից։ Նպաստից օգտվելու պայմաններից մեկը կլինի երեխայի ՀՀ քաղաքացիությունը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Թրամփը 5 միլիարդ դոլարի հայց է ներկայացրել BBC-ի դեմ
Դոնալդ Թրամփը BBC-ին մեղադրել է զրպարտության մեջ՝ Կապիտոլիումի գրոհի օրվա ելույթի մոնտաժման պատճառով և ներկայացրել 5 միլիարդ դոլարի հայց։
Netflix-ը ցանկանում է ավարտին հասցնել Warner Bros-ի ակտիվների գնման գործարքը
Netflix-ը հույս ունի ավարտին հասցնել Warner Bros-ի մի շարք ակտիվների ձեռքբերման գործընթացը՝ այն գնահատելով 27.75 դոլար մեկ բաժնետոմսի համար։
Գերմանական ավտոարտադրողների շահույթը կտրուկ նվազել է
Volkswagen-ի BMW-ի և Mercedes-Benz-ի գործառնական շահույթը 2025 թվականի երրորդ եռամսյակում նվազել է գրեթե 76 տոկոսով՝ հասնելով շուրջ 1.7 միլիարդ եվրոյի։
Ռուսաստանի կառավարությունը հաստատել է բյուջետային կանխատեսումը մինչև 2042 թվականը
ՌԴ կառավարությունը հաստատել է բյուջետային կանխատեսումը մինչև 2042 թվականը՝ ըստ որի բյուջեի եկամուտները 2026 թվականից կաճեն միջինում տարեկան 2.1 տոկոսով, իսկ ծախսերը իրական արտահայտմամբ ավելի քան կրկնապատկվելու են։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/19 22:00
Հունվարի 19-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/19 19:19
Հունվարի 19-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Հունվարի 19-ի բիզնես լուրերը
2026/01/19/ 22:00 -
Հունվարի 19-ի կարևոր լուրերը
2026/01/19/ 19:19 -
Հարավային Կովկասում տնտեսական աճի հեռանկարները․Համաշխարհային բանկի նոր կանխատեսումը
2026/01/19/ 18:41 -
Աշխարհի խոշորագույն Կենտրոնական բանկերի ցանկը՝ ըստ համախառն ակտիվների
2026/01/19/ 17:54 -
Հայաստանում կկիրառվի կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ
2026/01/19/ 17:49 -
Թրամփի նոր վարչակազմի առաջին տարում ԱՄՆ–Ռուսաստան առևտուրը աճել է գրեթե 24%-ով՝ հասնելով 3.9 մլրդ դոլար
2026/01/19/ 17:48 -
Հեռավար գործարքներ, նոր պահանջներ և շուկայի վիճակագրություն․ կարևոր շեշտադրումներ՝ անշարժ գույքի ոլորտում
2026/01/19/ 15:47 -
Նոր գաղափարներ ու ծրագրեր․ Rexus Premium ակումբը մուտք գործեց 2026
2026/01/19/ 15:25 -
Օպտիկական մալուխների վնասման պատճառով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության առցանց հարթակները ժամանակավորապես անհասանելի են
2026/01/19/ 14:29 -
Մեկ շաբաթում Փրկարար ծառայությունում գրանցվել է 635 դեպք․ տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ
2026/01/19/ 14:25
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․