Դեկտեմբերի 15-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
2025-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմել է 53.6 հազար մարդ
Տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 53.6 հազար։ Աշխատանքի է տեղավորվել 10072 անձ, որոնցից 4123-ը՝ ուղեգրերի միջոցով։
Չենք պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հերքել է լուրերը կենսաթոշակային տարիքի բարձրացման վերաբերյալ։ Ներկայում կենսաթոշակի իրավունք ունեն 63 տարեկան և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք։
Պետական տարածքների վաճառքը կկատարվի էլեկտրոնային եղանակով
Պետությանը և համայնքներին պատկանող հողերի վաճառքն ու օտարումն այսուհետ պարտադիր կլինի իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ շուկայական արժեքով։
Էլեկտրոնային տոմսերի միասնական համակարգին կմիանան ևս 18 թանգարաններ
ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող ևս 18 մասնաճյուղ-թանգարան կմիանան էլեկտրոնային տոմսերի միասնական համակարգին՝ ապահովելով հաշվետվողականություն և ֆինանսական հոսքերի վերահսկում։
Անշարժ գույքի շուկայում հոկտեմբերին կատարվել է 22 հազար 738 գործարք
2025 թվականի հոկտեմբերին Հայաստանում անշարժ գույքի շուկայում գործարքների թիվը աճել է՝ համեմատ նախորդ տարվա նույն ամսվա հետ։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Չինաստանի տնտեսությունը դանդաղում է
2025 թվականի նոյեմբերին Չինաստանում արդյունաբերական արտադրության աճը կազմել է 4.8 տոկոս՝ ցածր կանխատեսված ցուցանիշից։
Սինգապուրը առաջատար է կրիպտոարժույթային գործարքների քանակով
World Crypto Rankings 2025 զեկույցի համաձայն՝ Սինգապուրը գլխավորում է աշխարհում կրիպտոարժույթային գործարքների քանակով։
Վրաստանի խորհրդարանն ընդունել է 2026 թվականի պետական բյուջեն
Վրաստանի 2026 թվականի պետական բյուջեն կազմել է 30 միլիարդ 760 միլիոն լարի՝ հարկային մուտքերի աճի կանխատեսմամբ։
Լուվրի թանգարանը չի բացվել գործադուլի պատճառով
Փարիզի Լուվրի թանգարանը փակ է մնացել աշխատակիցների կողմից հայտարարված անժամկետ գործադուլի պատճառով՝ աշխատանքային պայմանների վատթարացման ֆոնին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56 -
Դատարանը երկու ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի կալանքը
2026/04/23/ 16:53 -
Ռուսաստանում աճել է միլիարդատերերի թիվն ու կարողությունը՝ պատերազմի և պատժամիջոցների ֆոնին․ ովքեր են առաջատարները
2026/04/23/ 16:22 -
«Պատիվ ունեմ» ծրագրով տարկետման շեմը կիջեցվի
2026/04/23/ 16:20 -
2027-ից կգործեն օդի որակի գնահատման նոր չափանիշներ և մոնիթորինգի համակարգ
2026/04/23/ 16:15 -
Մայքլ Ջեքսոնի պաշտամունքային ձեռնոցը աճուրդի է հանվել․ հայտնի է նախնական գինը
2026/04/23/ 15:51 -
«Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումը վերսկսվել է Սլովակիա
2026/04/23/ 15:48 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում ապրիլի 24-ին
2026/04/23/ 15:29 -
Ինչ է սպասվում Կասկադին․ միլիարդների ներդրումներ․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/04/23/ 15:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․