Դեկտեմբերի 12-ի կարևոր լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։

Հայ գերիների շինծու «դատավարությունը» Բաքվում
Բաքվում «բեմադրվել» է հայ գերիների «դատավարության» եզրափակիչ փուլի առաջին մասը։ Մի շարք գերիներ հայտարարել են, որ որևէ հանցագործություն չեն կատարել։ Ընդմիջված նիստը կշարունակվի դեկտեմբերի 19-ին։

Դատական համակարգի փոփոխություններ
Կառավարությունը ներկայացրել է Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխություններ՝ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով։ Վերաքննիչ բողոքների մեծ մասը կքննարկվի գրավոր կարգով։

Հայաստանը և ՀԱՊԿ-ը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր իրավունքներն ու պարտավորությունները։

Փաշինյանի ելույթը Մոսկվայում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ տնտեսական կապերի ընդլայնումը, ազատ առևտրի նոր համաձայնագրերը և տրանսպորտային համագործակցությունը։

Հայաստան–ԵԱՏՄ առևտրային ցուցանիշներ
2024 թվականին Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022-ի համեմատ աճել է 51%-ով, իսկ 2025-ին կանխատեսվում է կայուն աճ։

Էլեկտրոմոբիլների քվոտա 2026-ին
Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմամբ՝ Հայաստանը 2026 թվականին կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա։

Վարչապետի հայտարարությունը պատարագի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ դեկտեմբերի 14-ին կմասնակցի սուրբ և անմահ պատարագի Այգեշատում։