Դեկտեմբերի 12-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Ադրբեջանական նավթամթերքի ներկրման հնարավորություններ կան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետի հետ քննարկվել է Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հնարավորությունը։ Հետագա գործընթացը լինելու է մասնավոր ներկրողների և արտահանողների համագործակցության տիրույթում՝ շուկայական պայմաններով։
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստան կարող է ներմուծվել 15 հազար էլեկտրոմոբիլ և հիբրիդային էլեկտրոմոբիլ առանց մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի վճարման։
Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը շարունակում է աճել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ Հայաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալները 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 51 տոկոսով, իսկ 2023 թվականի տվյալների նկատմամբ պահպանել են 2 տոկոս աճ։
Արցախցիների բնակապահովման ծրագրով տրված հավաստագրերի ժամկետը երկարացվել է
Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրով տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։ Ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3947 ընտանիք։
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կգործարկվի նախատեսվածից շուտ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի տեղեկացմամբ՝ համակարգը կմտնի ուժի մեջ ստորագրման հաջորդ օրվանից։ Առաջին հաշվարկային ամիսը կլինի նոյեմբերը, իսկ ապահովագրական փաթեթները կակտիվանան հունվարի 1-ից։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Oracle-ի բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել
Oracle ընկերության բաժնետոմսերը նվազել են մոտ 13 տոկոսով՝ ընկերության ֆինանսական կանխատեսումների և արհեստական բանականության ենթակառուցվածքներում կատարվող խոշոր ծախսերի ֆոնին։
OpenAI-ը թողարկել է GPT հինգ ամբողջ երկու մոդելը
OpenAI-ը հայտարարել է GPT հինգ ամբողջ երկու մոդելի թողարկման մասին։ Այն առաջինը հասանելի կլինի վճարովի ChatGPT օգտատերերին և զգալի առաջընթաց է արձանագրում գիտության, մաթեմատիկայի, ծրագրավորման և պատկերների մշակման ոլորտներում։
ԱՄՆ-ը Պենտագոնի բյուջեից 2 միլիարդ դոլար է ծախսել միգրանտների դեմ պայքարի համար
ԱՄՆ իշխանությունները նախորդ ֆինանսական տարում զգալի միջոցներ են հատկացրել սահմանային վերահսկողությանը, միգրանտների կալանավորմանն ու արտաքսման թռիչքներին։
Թբիլիսիում բնակարանների վաճառքը հասել է 2.8 միլիարդ դոլարի
2025 թվականի առաջին 10 ամիսներին Թբիլիսիում վաճառված բնակարանների ընդհանուր արժեքը կազմել է 2.8 միլիարդ դոլար։ Վաճառված բնակարանների 11 տոկոսը ձեռք են բերել Իսրայելի քաղաքացիները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/19 22:00
Հունվարի 19-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/19 19:19
Հունվարի 19-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Հունվարի 19-ի բիզնես լուրերը
2026/01/19/ 22:00 -
Հունվարի 19-ի կարևոր լուրերը
2026/01/19/ 19:19 -
Հարավային Կովկասում տնտեսական աճի հեռանկարները․Համաշխարհային բանկի նոր կանխատեսումը
2026/01/19/ 18:41 -
Աշխարհի խոշորագույն Կենտրոնական բանկերի ցանկը՝ ըստ համախառն ակտիվների
2026/01/19/ 17:54 -
Հայաստանում կկիրառվի կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ
2026/01/19/ 17:49 -
Թրամփի նոր վարչակազմի առաջին տարում ԱՄՆ–Ռուսաստան առևտուրը աճել է գրեթե 24%-ով՝ հասնելով 3.9 մլրդ դոլար
2026/01/19/ 17:48 -
Հեռավար գործարքներ, նոր պահանջներ և շուկայի վիճակագրություն․ կարևոր շեշտադրումներ՝ անշարժ գույքի ոլորտում
2026/01/19/ 15:47 -
Նոր գաղափարներ ու ծրագրեր․ Rexus Premium ակումբը մուտք գործեց 2026
2026/01/19/ 15:25 -
Օպտիկական մալուխների վնասման պատճառով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության առցանց հարթակները ժամանակավորապես անհասանելի են
2026/01/19/ 14:29 -
Մեկ շաբաթում Փրկարար ծառայությունում գրանցվել է 635 դեպք․ տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ
2026/01/19/ 14:25
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․