Դեկտեմբերի 11-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Փաշինյան․ Գերմանիայի դեսպանատանը վիզաների հերթեր չեն լինելու
Նիկոլ Փաշինյանը Համբուրգում հայտնել է, որ հաջորդ տարուց Գերմանիայի դեսպանատունը Հայաստանում վիզաների հերթեր չի ունենալու։ Վիզաների ստացման դյուրացումը եղել է ՀՀ–ԵՄ համագործակցության կարևոր ուղղություն, և այս քայլը կարող է շարունակություն ստանալ նաև այլ ԵՄ երկրներում։
Հայաստանի արտահանումը Գերմանիա աճել է ավելի քան 80%
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ արտահանումը դեպի Գերմանիա աճել է 80%–ով՝ շնորհիվ արդյունաբերության զարգացման։ Կառավարությունը շարունակում է խթանել արտահանումը՝ փոխհատուցելով մաքսատուրքերը, որպեսզի հայկական արտադրանքը մրցունակ լինի եվրոպական շուկայում։
ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակ չէ, ԵՄ անդամ դառնալը՝ նպատակ
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը դեռ չի հասել այն կետին, երբ պետք է ընտրի ԵԱՏՄ–ից կամ ԵՄ–ից մեկը։ Սակայն ընդգծել է՝ ԵՄ անդամ դառնալը Հայաստանի ռազմավարական նպատակներից է։ Վարչապետը Համբուրգից մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։
Հիփոթեքային սուբսիդիաները բազմազավակների համար ավելանում են 400 մլն դրամով
Կառավարությունը 20%–ով ավելացրել է ծրագրի ֆինանսավորումը՝ պայմանավորված դիմողների աննախադեպ աճով։ Այս տարի աջակցություն ստացել է ավելի քան 2,500 բազմազավակ ընտանիք։
Խուզարկություններ Արցախի ներկայացուցչությունում
Քննչական մարմինները խուզարկություններ են իրականացրել Արցախի ներկայացուցչությունում։ Աշոտ Դանիելյանը կարծիք է հայտնել, որ դա կապված է երեկվա լսումներին, որոնք վերաբերում էին արցախցիների վերադարձի հարցերին։
Մայր Աթոռը արձագանքում է 10 եպիսկոպոսների հայտարարությանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է եպիսկոպոսաց կոչը՝ հարգելու եկեղեցու նվիրապետական կարգը, սակայն ցավով արձանագրում է, որ հարաբերությունները փորձում են կարգավորել հրապարակային հայտարարություններով, այլ ոչ եկեղեցական մարմիններում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56 -
Դատարանը երկու ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի կալանքը
2026/04/23/ 16:53 -
Ռուսաստանում աճել է միլիարդատերերի թիվն ու կարողությունը՝ պատերազմի և պատժամիջոցների ֆոնին․ ովքեր են առաջատարները
2026/04/23/ 16:22 -
«Պատիվ ունեմ» ծրագրով տարկետման շեմը կիջեցվի
2026/04/23/ 16:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․