Դեկտեմբերի 11-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Մարզերում երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրով աջակցություն է ստացել 2537 շահառու
Կառավարությունը լրացուցիչ 400 մլն դրամ կհատկացնի բնակարանային ապահովության ծրագրերին։ 2025-ի հոկտեմբերին աջակցություն է ստացել 2537 շահառու։ Ծրագրերը վերաբերում են հիփոթեքի մարման և հիփոթեքի աջակցության ձևաչափերին՝ մարզերում։
Փախստականի վկայականների ժամկետները կերկարաձգվեն ավտոմատ
Ժամանակավոր պաշտպանության վկայականները փոխարինելու կարիք չկա․ ժամկետները կերկարաձգվեն ավտոմատ։ Նոր վկայական անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ փոխվել է անձնագիրը։
Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալն աճել է ավելի քան 80 տոկոսով
Ըստ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ աճը պայմանավորված է մշակող արդյունաբերության և հանքահումքային արտադրանքի զարգացմամբ։ Պետությունը փոխհատուցում է Գերմանիա արտահանվող արտադրանքի մաքսատուրքերը։
Կատալիզատորների օգտագործված հումքի արտահանումը կկասեցվի ևս 6 ամսով
Կառավարությունը երկարաձգել է արտահանման արգելքը՝ շրջակա միջավայրի պաշտպանությունն ապահովելու և ապօրինի շրջանառությունը կանխելու նպատակով։
ՏԿԵ սուբվենցիոն ծրագրով առաջարկվում է 14 համայնքի տրամադրել 2 մլրդ 828 մլն դրամ
Այս հատկացմամբ բյուջեից արդեն տրամադրված սուբվենցիոն համաֆինանսավորումը կհասնի 21 մլրդ 59 մլն դրամի։ Սպասվում է նաև նոր խոշոր փաթեթ։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Պորտուգալիան ճանաչվել է 2025-ի տարվա տնտեսությունը
The Economist-ը բարձր է գնահատել Պորտուգալիայի ՀՆԱ-ի աճը, ցածր գնաճն ու ֆինանսական շուկայի ակտիվությունը։ Հարավային եվրոպական երկրները՝ Իսպանիան և Հունաստանը, նույնպես հայտնվել են առաջատարների թվում։
ԱՄՆ-ը գործարկել է կայք, որը 1 միլիոն դոլարով քաղաքացիություն է վաճառում
«Ոսկե քարտ» ծրագիրը օտարերկրացիներին առաջարկում է մշտական բնակության իրավունք 1 մլն դոլար ներդրման դիմաց։ Դիմումը արժե 15,000 դոլար։ Շուտով նախատեսվում է նաև «պլատինե քարտ»՝ 5 մլն դոլար նվիրատվությամբ։
ԱՄՆ-ում 2026-ի գնաճի կանխատեսումը նվազեցվել է
Դաշնային պահուստային համակարգը 2026-ի գնաճը տեսնում է 2.4 տոկոս՝ նախկին 2.6 տոկոսի փոխարեն։
Չինաստանը գրանցել է պատմական առևտրային ավելցուկ՝ գերազանցելով 1 տրիլիոն դոլարը
Արտահանումը աճել է 5.5 տոկոսով, ներմուծումը նվազել 0.6 տոկոսով։ Ավելցուկի մեծացման պատճառ է նաև յուանի արժեզրկումը դոլարի և եվրոյի նկատմամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56 -
Դատարանը երկու ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի կալանքը
2026/04/23/ 16:53 -
Ռուսաստանում աճել է միլիարդատերերի թիվն ու կարողությունը՝ պատերազմի և պատժամիջոցների ֆոնին․ ովքեր են առաջատարները
2026/04/23/ 16:22 -
«Պատիվ ունեմ» ծրագրով տարկետման շեմը կիջեցվի
2026/04/23/ 16:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․