Դատավորի օգնականը հայցվորներից 350 հազար դրամ է վերցրել
Լուրեր |
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականը հիշյալ դատարանում քննվող քաղաքացիական գործովպաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հայցվորների օգտին բարենպաստ վճիռ կայացնելու, այն է՝ նույն մարզի բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 3 հողամասերի նկատմամբ վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու համար, 2025 թվականի մարտի 10-ին անձամբ պահանջել է 350.000 ՀՀ դրամ գումար, սակայն հայցվորները չեն համաձայնել նշված չափով գումար տալու առաջարկին, ուստի քաղաքացիական գործով կայացված վճռով հայցը մերժվել է։
Դրանից հետո հայցվորները կրկին կապ են հաստատել դատավորի օգնականի հետ և համաձայնություն տվել ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով իրենց օգտին ապօրինի գործողություն կատարելու և նշված հողամասերի նկատմամբ վաղեմության հիմքով համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու համար գումար տալու առաջարկին։
Արդյունքում՝ դատավորի օգնականը, հայցվորների հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, 2025 թվականի ապրիլի 10-ին հանդիպել է վերջիններիս հետ և նրանցից ստացել 350.000 ՀՀ դրամ:
Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար դատավորի օգնականին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել 2.000.000 ՀՀ դրամ գրավը, պաշտոնավարման կասեցումն ու ՀՀ-ից բացակելու արգելքը: Իսկ հայցվորներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/05 22:00
Մարտի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/05 19:19
Մարտի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 5-ի բիզնես լուրերը
2026/03/05/ 22:00 -
Մարտի 5-ի կարևոր լուրերը
2026/03/05/ 19:19 -
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
2026/03/05/ 18:55 -
Իրանը հերքում է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին տեղեկությունը
2026/03/05/ 17:59 -
Իրանի ԶՈւ ԳՇ կողմից Ադրբեջանի դեմ hարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է. Ադրբեջանի ՊՆ
2026/03/05/ 17:57 -
ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները
2026/03/05/ 17:49 -
Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով 23,000 չվերթ է չեղարկվել
2026/03/05/ 17:46 -
Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2026/03/05/ 17:38 -
Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է
2026/03/05/ 17:33 -
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/05/ 16:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk