Dalan Technopark-ը թողարկում է իր առաջին պարտատոմսերը․ տեղաբաշխողը՝ Cube Invest-ն է
Լուրեր |
Հայաստանի առաջին տեխնոլոգիական և բիզնես կենտրոնը՝ Dalan Technopark-ը, հայտարարում է իր առաջին պարտատոմսերի թողարկման մասին։
Տեղաբաշխողն է Cube Invest ներդրումային ընկերությունը։ Պարտատոմսերի
թողարկումը նախագծի կայունության և վստահության կարևոր ցուցիչ է․ այն ընդգծում
է Dalan Technopark-ի ազգային և տարածաշրջանային նշանակությունը՝ թե՛ բիզնես, թե՛
ներդրումային տեսանկյունից։ Տեղի ունեցած պաշտոնական ասուլիսի ընթացքում կողմերը ներկայացրել են Հայաստանի ներդրումային շուկայի այս նշանակալի իրադարձության մանրամասները։
Dalan
Technopark նախագծի ընդհանուր ներդրումները հասնում են մոտ 160 միլիոն ԱՄՆ դոլարի։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունվարին։ Հիմնակմախքի շուրջ 80 տոկոսն արդեն պատրաստ է, երկու հիմնական մասնաշենքերը միացված են, և ընթացքի մեջ են միասնական հարկերի շինարարական աշխատանքները։ Նախագծի ավարտը նախատեսվում է 2026 թվականի վերջին։
«Մեր նպատակն է համախմբել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին մեկ հարկի տակ՝ առաջարկելով լավագույն աշխատանքային պայմաններ, ինչպես նաև տարածաշրջանում ձևավորել միջազգային ստանդարտներին համապատասխան բիզնես պարկ՝ համաշխարհային խոշոր ընկերությունների ներգրավման համար։ Dalan Technopark-ը լինելու է միջավայր, որտեղ աշխատանքը, համագործակցությունը և նորարարությունը կձևավորեն Հայաստանի տնտեսական ապագան», - նշել է Dalan Technopark ընկերության
բաժնետեր
Արտակ
Անդրեասյանը։
Նախագիծը կառուցվում է միջազգային LEED և BOMA ստանդարտներին համապատասխան՝ ապահովելով էներգաարդյունավետություն, շրջակա միջավայրի պահպանություն
և խելացի կառավարման համակարգերի կիրառություն։ Dalan Technopark-ը ներառում է ավելի քան 154,000 քմ կառուցապատման մակերես, նախատեսված է շուրջ 3,000 աշխատատեղի համար և ունենալու է 22 հարկ, որոնք համալրված կլինեն գիտահետազոտական կենտրոնով, ցուցասրահներով, համաժողովների և միջոցառումների սրահներով, ֆուդ կորտերով, հյուրանոցային և սպորտային ենթակառուցվածքներով։
«Dalan Technopark-ը բացառիկ նախագիծ է իր մասշտաբով և տեսակով՝ կարևոր հնարավորություն Հայաստանի տնտեսության համար։ Մենք հպարտ ենք, որ հենց Cube Invest ընկերությունն է ընտրվել որպես տեղաբաշխող՝ հնարավորություն ստանալով ներդրումային գործիքակազմի միջոցով նպաստել երկրի տեխնոլոգիական և շինարարական առաջընթացին։ Այս նախաձեռնությունը վստահելի և երկարաժամկետ ներդրումային հարթակ է՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային ներդրողների համար», - ասել է Cube Invest ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը։
«Դալան Թեքնոլոջիս» ՍՊԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է 2025 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2026 թվականի փետրվարի 10-ը՝ դրամային և դոլարային տարբերակներով։ Դրամային պարտատոմսերը թողարկվում են 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով՝ 25,000 ընդհանուր ծավալով և 13.50% արժեկտրոնային տոկոսադրույքով։ Պաշտոնական ազդագիրը հասանելի է Cube Invest-ի կայքում։
Պարտատոմսերի թողարկումը հնարավորություն է տալիս ներդրողներին ապահովել կանխատեսելի և կայուն եկամուտ՝ միաժամանակ դառնալով երկրի տեխնոլոգիական ապագայի զարգացման մասնակից։
Նախագծի մասին. Dalan Technopark-ը Հայաստանի նորագույն պատմության մեջ միջազգային ստանդարտներով սերտիֆիկացված եզակի նախագիծ է։ Այն կոչված է դառնալ տարածաշրջանի կարևորագույն տեխնոլոգիական հանգույցը՝ միավորելով ստարտափներին, հետազոտական կենտրոններին և գլոբալ ընկերություններին՝ ստեղծագործական համագործակցության և ինովացիոն զարգացման մեկ հարթակում։
Տեղաբաշխողի մասին. Cube Invest-ը Հայաստանի առաջատար ներդրումային ընկերություններից մեկն է, որը մասնագիտացած է կապիտալի շուկաների, ներդրումային պորտֆելների և պարտատոմսերի տեղաբաշխման ոլորտում։ Ընկերությունը նպատակ ունի ապահովել թափանցիկ և վերահսկվող ներդրումային միջավայր՝ առաջարկելով մասնագիտական խորհրդատվություն և վստահելի լուծումներ ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ անհատ ներդրողների համար։
Մանրամասները՝ տեսանյութում․
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն միմյանց վարորդական վկայականները․ նախագիծն ԱԺ-ում է
2025/12/16/ 15:04 -
ՌԴ գիտնականները ծերացումը դանդաղեցնող միջոց են փնտրում՝ կյանքը մինչև 150 տարի երկարացնելու մասին Պուտինի խոստումից հետո
2025/12/16/ 15:00 -
Ընտանիքում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար կհատկացվի 500 հազար դրամ. նախագիծ
2025/12/16/ 14:58 -
Այս տարի ՔԿՀ-ներում ինքնասպանության 8 դեպք է գրանցվել
2025/12/16/ 14:55 -
Նախարարության պաշտոնյաների անունից գործում են կեղծ WhatsApp հաշիվներ. ՇՄՆ-ն զգուշացնում է
2025/12/16/ 13:55 -
Գերմանական ավտոարտադրողների շահույթը կտրուկ նվազել է
2025/12/16/ 13:51 -
ՌԴ-ն հայկական կողմի հետ պաշտոնական շփումներում բարձրացնում է գործարար Սամվել Կարապետյանի ազատազրկման հարցը․ ԱԳՆ
2025/12/16/ 12:46 -
ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
2025/12/16/ 12:43 -
Մոսկվայի մարզում դպրոցականը դանակով հարձակվել է աշակերտների վրա. հաղորդվում է մեկ զոհի մասին
2025/12/16/ 12:41 -
Ղարաբաղից բռնի տեղահանված 26 հազար 233 անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն
2025/12/16/ 12:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 2025 Թ․
Ucom-ի ապագայի կապը, տիեզերական կրթությունը, AI միլիարդատերերն ու նոր ռեալիթի շոուն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 2025 Թ․
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով