Օրերս Տեխնոպարկի շինհրապարակ էին այցելել PMI Հայաստանի թիմը և Պիեր Լե Մանը՝ Project Management Institute-ի նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը։
Այցի ընթացքում Դալան Տեխնոպարկի գործառնական տնօրեն Հայկ Տեր Տաճատյանը և թիմի անդամները խոսեցին նախագծի բազմաշերտության մասին, ընդգծեցին միջազգային ստանդարտներով աշխատատեղեր ստեղծելու կարևորությունը։
Դալան Տեխնոպարկը համարվում է Հայաստանի կառուցապատման ոլորտի եզակի նախագիծ, որը պրոյեկտների կառավարման տեսանկյունից առանձնանում է կիրառվող մեթոդներով, գործիքակազմով և կառավարման մշակույթով։
Նախագծի ամբողջական կառավարումն իրականացնում է 1SQ Estate Development ընկերությունը, որն առաջինն էր Հայաստանի կառուցապատման ոլորտում, որ դեռևս 2018թ-ին ներդրեց կառուցապատման նախագծերի կառավարման գաղափարը և զարգացնելով այն տարիների ընթացքում, այսօր արդեն կառավարում է երկրի ամենամասշտաբային նախագծերից մեկը և ներկայացնում այն միջազգային հանրությանը։
Դալան Տեխնոպարկը ոչ միայն կառուցապատման ոլորտի խոշոր և նշանակալի ներդրումային նախաձեռնություն է, այլև նախագծերի պրոֆեսիոնալ կառավարման առաջատար օրինակ։ Նման այցերը հնարավորություն են տալիս Հայաստանի փորձը ներկայացնելու միջազգային համայնքին և խթանելու մասնագիտական երկխոսությունը։
*գովազդ

