Այստեղ էին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ոլորտի մասնագետներ, գործընկերներ ու ներդրողներ, իսկ նպատակը մեկն էր՝ ծանոթանալ Հայաստանի առաջին տեխնոլոգիական և բիզնես կենտրոնի՝ Դալան Տեխնոպարկի շինարարության ընթացքին։
Նախագծի հիմնակմախքի շուրջ 80 տոկոսն արդեն պատրաստ է, իսկ երկու բարձրահարկ մասնաշենքերը միացվել են 15-րդ հարկում։ Դա ոչ միայն ինժեներական բարդ լուծում է, այլև կարևոր քայլ՝ միասնական հարկերի կառուցման մեկնարկի համար։
Այս փուլը, ինչպես նշում է Դալան Տեխնոպարկի տնօրեն Արմեն Տեր-Տաճատյանը, կարելի է համեմատել կամրջաշինության ամենապատասխանատու պահի հետ։
*գովազդ

