Հոկտեմբերի 22-24-ը Երևանում կկայանա ITU միջազգային կիբեռվարժանքը՝ CyberDrill Armenia 2025-ը, որը կմիավորի աշխարհի առաջատար փորձագետների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, տեղական և միջազգային գործընկերների, տեխնոլոգիական ոլորտի առաջատարների՝ թվային անվտանգության բարձրացման և գործընկերության շուրջ։
Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, տեղական և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։ Այն նպատակ ունի բարձրացնել ազգային և միջազգային մակարդակով կիբեռդիմակայունությունը, ինչպես նաև ամրապնդել կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը։

Թվային երկխոսության հարթակ CyberDrill Armenia 2025-ը բացառիկ հնարավորություն է մասնագետների, կառավարմանև անվտանգության ոլորտի ներկայացուցիչների համար՝
● փորձի փոխանակման,
● համակարգման հմտությունների կատարելագործման,
● և համատեղ ռազմավարությունների մշակման միջոցով առավել անվտանգ թվային միջավայր ձևավորելու տեսանկյունից։
Միջոցառման ընթացքում կանցկացվեն ինտերակտիվ վարժանքներ և գործնական ուսուցումներ, որոնք ուղղված են կիբեռսպառնալիքներին արձագանքելու հմտությունների զարգացմանը։ Համագործակցություն՝ CERT -երի միջև CyberDrill-ի առանցքային նպատակը միջազգային CERT թիմերի և ազգային կառույցների համագործակցության խորացումն է։

Մասնակիցները կկիսվեն տեղեկատվությամբ, կներկայացնեն իրենց փորձը և կստեղծեն երկարատև գործընկերություններ՝ ձևավորելով թվային անվտանգության նոր մակարդակ։ Միջազգային համագործակցություն CyberDrill Armenia 2025-ը Հայաստանը կվերածի տարածաշրջանի թվային անվտանգության առաջատար վայրի՝ ընդգծելով երկրի դերը կիբեռանվտանգության գլոբալ համակարգում։
Այս միջոցառումը հնարավորություն է լրագրողների և մեդիա ներկայացուցիչների համար՝
● լուսաբանելու միջազգային հեղինակավոր տեխնոլոգիական իրադարձությունը,
● նպաստելու կիբեռանվտանգության մարտահրավերների և դրանց դիմակայման վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։
Միջոցառումը Տեղի կունենա՝
Հոկտեմբերի 22, 23, 24
Վայր՝ Երևան, «Դվին»
Միջոցառման էջ՝ CyberDrill Armenia 2025

