ABNews

Քրեական ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Լուրեր | 2026/03/02 13:13

Քրեական ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ապօրինի ծառահատումների դեմ հետևողական պայքարի արդյունքում հերթական դեպքն են բացահայտել Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ նրանք փետրվարի 28-ին Սևքար բնակավայրի սկզբնամասում կանգնեցրել են շինափայտով բեռնված «ԶԻԼ» մակնիշի մեքենան: Ստուգմամբ պարզվել է, որ մեքենայի թափքում կա շուրջ 6 խմ շինափայտ, որի վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։

Աչաջուր գյուղի 37-ամյա բնակիչ վարորդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, իսկ շինափայտով բեռնված «ԶԻԼ»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը