ABNews

COP17-ին և COP31-ին ընդառաջ հրապարակվել է Հայաստանի Ազգային երիտասարդական հայտարարությունը

Լուրեր | 2026/08/04 15:42

COP17-ին և COP31-ին ընդառաջ հրապարակվել է Հայաստանի Ազգային երիտասարդական հայտարարությունը

Հայտարարությունը մշակվել է հունիս-հուլիս ամիսներին և քննարկվել է 100-ից ավելի դեռահասների և երիտասարդների հետ ՀՀ տարբեր մարզերում, իսկ հուլիսի 30-31-ին կայացած LCOY26-ի ընթացքում ամփոփվել

Օգոստոսի 4-ին LCOY 26-ի կազմկոմիտեն հրապարակել է Հայաստանի Ազգային երիտասարդական հայտարարությունը, որը կներդրվի COP31-ին ընդառաջ Գլոբալ երիտասարդական հայտարարության մշակման գործընթացում և կներկայացվի նաև միջազգային հարթակներում, այդ թվում Երևանում հոկտեմբերին կայանալիք COP17-ին։

Հայտարարությունը մշակվել է հունիս-հուլիս ամիսներին և քննարկվել է 100-ից ավելի դեռահասների և երիտասարդների հետ ՀՀ տարբեր մարզերում, իսկ հուլիսի 30-31-ին կայացած LCOY26-ի ընթացքում ամփոփվել։ Փաստաթուղթն ընդունվել է միջոցառման ավարտին ՀՀ բոլոր մարզերը ներկայացնող ավելի քան 100 մասնակցի կողմից։

Հայաստանի Ազգային երիտասարդական հայտարարությունը ունի 5 գլուխ՝

§ Կլիմա և բազմազանություն

§ Արդար անցում և կանաչ տնտեսություն

§ Կլիմայական ֆինանսներ և քաղաքականություն

§ Պարենային անվտանգություն և կայուն գյուղատնտեսություն

§ Միջսերնդային արդարություն և երեխաների ու երիտասարդների ներառում

Միջսերնդային արդարություն և երեխաների ու երիտասարդների գծով ազգային մակարդակում ներկայացված պահանջներն են՝

·         Շրջակա միջավայրի նախարարության կազմում ինստիտուցիոնալացնել մշտական գործող, լավ ֆինանսավորվող կլիմայական հարցերով երիտասարդական խորհուրդ՝ երկարաժամկետ կլիմայական ռազմավարությունների նկատմամբ վետոյի կամ պարտադիր վերանայման իրավունքով:

·         Ճանաչել և ազգային սահմանադրության կամ հիմնական բնապահպանական շրջանակների մեջ օրենքով ամրագրել մաքուր, առողջ և կայուն կլիմա ունենալու երեխաների ու երիտասարդների իրավունքը:

·         Ապահովել, որ կլիմայական խոցելիության բոլոր ազգային գնահատականները հատուկ վերլուծեն և արձագանքեն երեխաների, դեռահասների եւ երիտասարդների վրա կլիմայի փոփոխության ունեցած ֆիզիկական և հոգեբանական յուրահատուկ ազդեցություններին:

·         Ստեղծել բնապահպանական հարկերից ձևավորվող ներպետական կլիմայական-երիտասարդական ֆոնդ, որը կտրամադրվի կլիմայական կրթությանն ու կլիմայի փոփոխության վնասների հաղթահարմանը, որոնք երեխաների, դեռահասների և երիտասարդների մասին են։

Ամբողջական հայտարարությունը հասանելի է այստեղ:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը