Այն
միավորել էր համակարգի ներկայացուցիչներին և գործընկերներին, այդ թվում՝ ՀՀ բանկային
համակարգի ներկայացուցիչներին՝ ամփոփելու իրականացված նախագծերը և նախանշելու անելիքները:
Միջոցառման
շրջանակում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Կոնվերս Բանկն արժանացել է Visa Intelligence Award-ի:
Մրցանակը
Բանկին է շնորհվել Converse Mobile հավելվածում հաճախորդի լավագույն
փորձառության կառուցման, զարգացման աշխատանքներում Visa համակարգի հետ
համատեղ նախագծի իրագործման
համար:
Visa համակարգը Կոնվերս Բանկի առանցքային գործընկերներից է,
որի հետ Բանկը համագործակում է ոչ միայն ֆինանսական և վճարային ծառայությունների մատուցման,
այլև ժամանակակից տեխնոլոգիական լուծումների և լավագույն միջազգային փորձի ներդրման
հարցերում: Converse Mobile նոր հավելվածի ներդրումը հնարավոր է դարձել, այդ թվում,
Բանկի համար սկզբունքային, առաջնահերթ այս ոլորտում համագործակցության շնորհիվ:
Նշենք,
որ Հայաստանում անհատականացված փորձառությամբ առաջին՝ Converse Mobile հավելվածը գործարկվել
է այս տարեսկզբին:
Նոր
Converse Mobile-ում օգտատերերը կարող են առավելագույնս անվտանգ միջավայրում.
- Առանց բանկ այցելելու անցնել պարզ և հարմարավետ գրանցման գործընթաց
կենսաչափական նույնականացմամբ և օգտվել ամբողջական բանկային ծառայություններից,
-Գլխավոր
էջում դասավորել բաժիններն ըստ իրենց
նախընտրությունների՝
հիմնական էջում ցուցադրելով ամենահաճախ օգտագործվող ֆունկցիաները և թաքցնելով հազվադեպ
օգտագործվողները,
-Նոր փորձառության
ձևավորման դեպքում փոփոխել ինտերֆեյսը,
-Միանգամից՝
առանց սքրոլ անելու, գտնել ու օգտվել բանկային ծառայություններից,
– Գլխավոր
էջում տեսնել ելքային գործարքների հանրագումարը և պատմությունը՝ կառավարելով ամսվա
ծախսերը և ըստ անհրաժեշտության վերաբաշխումներ ու խնայողություններ անելով,
-Ընտրել գունային ռեժիմ: Ի դեպ, C360 բանկինգին բաժանորդագրվածները
կարող են օգտվել նոր ինտերֆեյսից՝ կախված իրենց փաթեթից (ստանդարտ կամ պրեմիում):
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

