ABNews

Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսեր

Գործընկերային նյութեր | 2026/11/23 16:14

Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ  դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը 2026 թվականի նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ հրապարակային առաջարկով կտեղաբաշխի ընդհանուր 12,000,000,000 (տասներկու միլիարդ) ՀՀ դրամ ծավալով անժամկետ անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր:

Տեղաբաշխվելու է 120,000 հատ պարտատոմս՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով:

Պարտատոմսերի շրջանառությունն անժամկետ է՝ 5-րդ տարին լրանալուց հետո բանկի կողմից վաղաժամկետ մարման/հետգնման հնարավորությամբ:

●       Առաջին 5 տարիների համար սահմանվել է 12.50% ֆիքսված տարեկան եկամտաբերություն,

●       հաջորդող տարիների համար սահմանվել է լողացող տոկոսադրույք, ըստ որի, յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ, Ակբա բանկը հիմք կընդունի ՀՀ ԿԲ կողմից սահմանված պետական պարտատոմսերի 6-ամսյա եկամտաբերության տոկոսը և դրան կավելացնի ևս 5.50%։ Ավելացումից հետո եկամտաբերությունը չի կարող գերազանցել 13.5%-ը, ինչպես նաև չի կարող պակաս լինել 11%-ից։

Արժեկտրոնները վճարվելու են 6 ամիս պարբերականությամբ:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։ Մանրամասն՝ այստեղ։

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

*գովազդ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը