Օրեր առաջ հուշագիրը
ստորագրել են Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը և Գլոբբինգի
հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը՝ ազդարարելով համագործակցության մեկնարկը ընկերության
պարտատոմսերի առաջին թողարկման և տեղաբաշխման հարցում։
Գլոբբինգի հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը նշել է.
«2015թ.-ից Գլոբբինգը ձևավորում է օնլայն գնումների ոլորտն ու մշակույթը Հայաստանում,
Ղազախստանում և Ուզբեկստանում։ Մենք ոլորտի առաջատարն ենք 10 տարի շարունակ և ոլորտի
ամենամեծ հայկական ըներությունը՝ ԱՊՀ-ում: Մեր հաջորդ մեծ քայլը Գլոբբինգի պարտատոմսերի
թողարկումն ու տեղաբաշխումն է Կոնվերս Բանկի
հետ համատեղ, ինչն ապահովելու է բրենդի գլոբալ ընդլայնումը և միջազգային զարգացումը,
նոր լոգիստիկ ուղղությունների ստեղծումը և, որն ամենակարևորն է, գնելով պարտատոմս՝ կդառնաք Գլոբբինգի միջազգային
զարգացման կարևոր մասնակից»։
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը
կարևորել է կորպորատիվ պարտատոմսերի դերը ֆինանսական ներգրավումների դիվերսիֆիկացման
և կապիտալի շուկաներում ներկայացվածության աճի տեսանկյունից։ Նա ընդգծել է, որ Կոնվերս
Բանկը պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման մեծ փորձառություն ունի և այսօր Հայաստանի
բիզնես համայնքին ներկայանում է որպես վստահելի, պրոֆեսիոնալ և համակողմանիորեն աջակցող
գործընկեր։
Նա նշել է. «Ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում բիզնեսը հաճախ բախվում
է ֆինանսավորման
սահմանափակումների։ Առանց արտաքին ներգրավումների բարդանում է նրանց շարունակական աճն
ու մրցունակությունը։ Պարտատոմսերի թողարկումն այս առումով արդյունավետ միջոց է՝ ընդլայնելու
կապիտալը, բարձրացնելու թափանցիկությունը և ամրապնդելու հաճախորդների լոյալությունն
ու վստահությունն ընկերության նկատմամբ։ Միաժամանակ թողարկողները, Հայաստանի ֆոնդային
բորսայում ցուցակման դեպքում, հնարավորություն են ստանում օգտվելու պետական սուբսիդավորման
ծրագրից, ինչը ևս էական խթան է թողարկող ընկերություններին խրախուսելու և կապիտալի
շուկայի զարգացման համար»։
Գլոբբինգի պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկը նախատեսվում է
դեկտեմբերի 12-ին։ Գլոբբինգի հաճախորդները, ինչպես նաև հետաքրքրված ֆիզիկական և իրավաբանական
անձինք, կկարողանան ներդրում կատարել Գլոբբինգի ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսերում՝
Կոնվերս Մոբայլ հավելվածի միջոցով կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
*գովազդ

