Շինարարական ոլորտի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ Construction Expo 2026-ը, արդեն մեկնարկել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մետաղ, քար, ապակի, նոր տեխնոլոգիաներ ու հարյուրավոր մասնագիտական հանդիպումներ՝ մեկ հարթակում։ Այս տարի ցուցահանդեսը համախմբել է ոչ միայն շինարարական ընկերությունների, այլև ինտերիերի, ճարտարապետության, արտադրական լուծումների ու նորարար տեխնոլոգիաների ներկայացուցիչների։ Expo-ի շրջանակում ներկայացվում են շուկայի նոր միտումները, ժամանակակից սարքավորումներ ու էներգախնայող լուծումներ, իսկ ոլորտի մասնագետների համար այն վաղուց դարձել է ոչ միայն ցուցադրության, այլև գործնական համագործակցության կարևոր հարթակ։ Construction Expo 2026-ը բաց կլինի մինչև մայիսի 17-ը։
*գովազդ

